Ներքին զորքերի` մարտի 1-ի հրամանատարը հայտարարում է, թե ընդդիմությունը Վրաստանից զենք է ներկրել: Հաստա՞տ: Չէ, ասում է, հաստատ չէ, ընդհակառակը, ոչ հավաստի է այս տեղեկությունը: Բա ինչո՞ւ է ասում: Երեւի, որովհետեւ «Կիկոսի մահը» շատ է սիրել մանուկ հասակում` բա որ գնացի մարդի, ունեցա որդի, անունը Կիկոս, գլխարկը պոպոզ, վեր ելավ ծառին, վար ընկավ քարին. վա~յ Կիկոս ջան, վա~յ որդի ջան: Քոչարյան Ռոբերտը ասում էր` գիտե՞ք բարդությունը ինչում է. ավտոբուսի ետեւից դուրս են գալիս, կրակում ոստիկանի վրա ու էլի մտնում ավտոբուսի ետեւը: Ասում էր` ութ ոստիկան արդեն վիրավորվել են ավտոբուսների ետեւից: Մինչեւ հիմա ման են գալիս` չեն կարողանում գտնել այդ վիրավոր ութ ոստիկանին: Գոնե նրանց վահանների վրա կրակոցի հետքեր լինեին, գոնե ավտոբուսների մոտակայքում պարկուճ լիներ: Չկա. բա որ գնացի մարդի, ունեցա որդի, անունը Կիկոս, գլխարկը պոպոզ, վեր ելավ ծառին, վար ընկավ քարին. վա~յ Կիկոս ջան, վա~յ որդի ջան: Ոստիկանության պետի տեղակալը ասում է, որ ինքը ՏԵՍԵԼ Է, թե ինչպես են կրակոցներ ՀՆՉԵԼ: Սեփական աչքերով է տեսել, ու հ...