ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ , ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27- Ն ՈՒ ՍԿԱՈՒՏՆԵՐԸ Հուլիսի 29-ին Ռոբերտ Քոչարյանն այցելել էր Բյուրական ու միացել այդ ժամանակ այնտեղ գտնվող 550 ՀՄԸՄ-ականներին, ասել է թե՝ սկաուտներին, եւ նրանցից էլ ստացել էր իր պատվավոր նվերը՝ սկաուտական վզկապ, ինչպես նաեւ արժանացել«Առաջին սկաուտ» կոչմանը: Այս առումով, կարծում եմ՝ միայն այն, որ միաժամանակ այդքան սկաուտներ են հավաքվել մի տեղ, արդեն լուրջ մտահոգության տեղիք պետք է տա: Ընթերցողին հիշեցնեմ, որ հոկտեմբերի 27-ից մեկ-երկու օր առաջ այդ սկաուտներից մի քանիսը, իրենց հիմնադրի հետ միասին, գտնվել են ՀՀ ԱԺ բուֆետում ու ինչ-ինչ հարցեր քննարկել, իսկ արդյունքում տեղի ունեցավ ոճրագործությունը, որից էլ ակնհայտորեն օգտվեց ապօրինի ձեւով ՀՀ նախագահի աթոռին տիրացած Ռ.Քոչարյանը: Մենք կարող էինք այս դեպքին չանդրադառնալ, կարելի էր նաեւ ընդամենը կարծիք հայտնել, որ Քոչարյանը երեխա տարիներից հակում է ունեցել կարմիր վզկապի, կամ ինչպես գործընկերուհիս կասեր՝ վիզկապի նկատմամբ, ու հենց դա է եղել սկաուտներին այցելելու պատճառը: Սակայն, ինչպես արդեն ասացի...