«ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆ N5 Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ` Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ 1995 թվականի մարտի 16-ի Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին Ռուսաստանի Դաշնությունը եւ Հայաստանի Հանրապետությունը, որոնք այսուհետ կկոչվեն Կողմեր, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ 1995 թվականի մարտի 16-ի Պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) 26-րդ հոդվածով, ուշադրության առնելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, համաձայնեցին ներքոհիշյալի մասին. Հոդված 1 Պայմանագրի 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հոդված 3 Ռուսաստանյան ռազմակայանը իրականացնում է Կողմերի համապատասխան պայմանավորվածություններից բխող խնդիրներ: Ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության ...