К основному контенту

Сообщения

Сообщения за 2009

Ռազմական հեղաշրջման հրաման

Օրերս մեր տրամադրության տակ հայտնվեց սենսացիոն մի փաստաթուղթ։ Խոսքը 2008-ի փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության այն ժամանակվա նախարար Միքայել Հարությունյանի արձակած «N0038» հրատապ հրամանի քաղվածքի մասին է, որն ուղարկվել է ՀՀ ՊՆ տարբեր ստորաբաժանումներին։ Դրանում մասնավորապես ասվում է. «Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով, ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ` 1. ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը ս.թ. փետրվարի 23-ին, ժամը 18։00-ից տեղափոխել զորանոցային վիճակի` մինչեւ հատուկ կարգադրության ստացումը։ ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնց զինել տաբելային զենքով։ 2. Երեւան քաղաքի կայազորի պետ` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Յու. Խաչատուրովի աշխատանքը ապահովելու նպատակով ստեղծել կայազորի պետի վարչակազմ, նշանակելով` - կայազորի պետի առաջին տեղակալ-շտաբի պետ` ՀՀ զինվորական կոմիսար գեներալ-մայոր Կ. Քոչունցին, - կայազորի պետի տեղակալ` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Ա. Փայտյանին, - ...

Չորրորդ զեկույցը

Ամբողջությամբ ներկայացնում ենք Մարտիմեկյան իրադարձություններին օրենքով չնախատեսված զինված միավորումների ստեղծման և ներգրավման վերաբերյալ զեկույցը, որը պատրաստել են Փաստահավաք խմբի նախկին անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը: «Առաջնորդվելով 2009թ. Եվրաորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ՙՀայաստանում Ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին՚ թիվ 1677 բանաձևի 8.1 կետով` ՀՀ նախագահի 2008 թ. հոկտեմբների 23-ի կարգադրությամբ ստեղծված Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանը և Սեդա Սաֆարյանը /այսուհետև զեկուցողներ/ որոշեցին մարտիմեկյան իրադարձություններին օրենքով չնախատեսված զինված միավորումների ներգրավման վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները ներկայացնել Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողովին: 2008 դեկտեմբերի 15-ին Հայ Ազգային Կոնգրեսը Փաստահավաք խմբին ներկայացրեց փաստաթուղթ, որում ուղղակիորեն մատնանշված են հինգ բարձրաստիճան պաշտոնյաներ և չորս պատգամավորներ, որոնց` ըստ ներկայացնողի, մարտի մեկին ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի ծառայության պահեստից տրամադրվել է 950 հա...

ՀԱԿ-ի հայտարարությունը

Այսօր ՀԱԿ-ը տարածել է հետեւյալ հայտարարությունը. 'Փաստահավաք խումբը հուլիսի 29-ին հրապարակել է իր նոր, թվով երրորդ զեկույցը, որը պարունակում է ոստիկանական զորքերի զինվոր Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների փորձագիտական ուսումնասիրումը: Զեկույցը պարունակում է անհերքելի փաստեր այն մասին, որ Տիգրան Աբգարյանը նախ դաժանաբար ծեծվել է, իսկ հետո գնդակահարվել է ավտոմատ զենքի ընդհուպ կրակահերթով: Հրապարակված փաստերը եւ մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հատուկ քննչական ծառայությունը դիտավորյալ կեղծել է իրեղեն ապացույցները եւ կոծկել իրողությունը՝ հիմնավորելու համար իշխանությունների կողմից հորինված այն վարկածը, թե, իբր, ցուցարարները մարտի 1-ին հրազեն են կիրառել եւ նրանց հեռահար կրակոցից է զոհվել ոստիկանության զինվորը: Նաեւ մամուլում բազմաթիվ փաստարկված հրապարակումներ եղան, որոնք ապապցուցում են, որ իրականում Տիգրան Աբգարյանը գնդակահարվել է իր հրամանատարներից մեկի կողմից: Փաստահավաք խմբի առաջին զեկույցն ապացուցել է, որ քննությունը կեղծել է նաեւ կապիտան Համլետ Թադեւոսյանի մահվան ...

ԷՎՐԻԿԱ. ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՏԽՄԱՐՈՒԹՅՈՒՆ

  Վարչապետի ֆուտլյարը, երեւում է, Նոր տարվա օրերին շատ է խմել։ Հասկանալի է, առաջին տարին է որպես վարչապետ դիմավորում, բայց դե հիշողությունը կորցնելու չափ խմելը մի տեսակ լավ չի ստացվում։ Իսկ հիշողությունը կորցնելու մասին մեր վարկածը հիմնավորվում է հենց 2009-ի առաջին աշխատանքային օրը նրա արած հայտարարությամբ, թե` խոշոր բիզնեսը պետք է բերել հարկային դաշտ։

ՍԱՐԳՍՅԱՆԸ` ԸՆԴԴԵՄ ԱՆՐԻԻ, ԿԱՄ` ՔՅԱՆԴՐԲԱԶ ՍԱՏԱՆԻ ՄԱՅԼՈՒՄ

  Սերժանտական իշխանությունները պնդում են, որ եթե ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկեն, աղետ չի լինի։ Ի՞նչ են նկատի ունենում նրանք` այս միտքը արտահայտելով։ Այդ մարդիկ իրավիճակը ընկալում են հետեւյալ կերպ. Հայաստանի` ձայնի իրավունքից զրկվելուց հետո իրենք հնարավորություն կունենա՞ն արդյոք «Հարսնաքար» ռեստորանում օրգիաներ կազմակերպել. իհարկե` կունենան։ «Բրաբուսները» եւ սափրագլուխներին իրենց ձեռքից խլելո՞ւ են. իհարկե` չեն խլելու։

ՀԻՇՈՒՄ ԵՆՔ, Ո՞ՆՑ ՉԵՆՔ ՀԻՇՈՒՄ

  Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը իր սերժանտական հակումների վերակենդանացման մասին քաղբանտարկյալների հայտարարություններին հզոր հակափաստարկ է գտել։

ԱԶԳԱՅԻՆԻ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆԻ ԻԴԵՆՏԻՖԻԿԱՑԻԱ

  Քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը ապահովելը պետության թիվ մեկ պարտավորությունն է։ Պետությունը հենց այսպիսով է իմաստ ստանում սեփական քաղաքացիների համար, երբ նրանք այն դիտում են որպես սեփական անվտանգության եւ բարեկեցության ապահովման ամենահարմար գործիք, ամենահարմար տարբերակ։ Երբեմն փորձ է արվում որոշ հակադրություն դնել պետական այս գործառույթի ազգային եւ քաղաքացիական ընկալումների միջեւ։

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

  Սերժ Սարգսյանը ահագնացնելու է բռնաճնշումները Մոնիտորինգի խմբի առաջարկը` ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ, տարօրինակ արձագանք գտավ սերժանտական իշխանության շրջանում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՄՆԱԴԻՐ-ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

  Մեծարգո պարոն նախագահ. Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան 64-րդ տարեդարձի առիթով։ Ծննդյան հերթական տարեդարձը դիմավորում եք Հայաստանի համար չափազանց բարդ մի ժամանակահատվածում, երբ երկրի երբեմնի միջազգային հեղինակությունը մսխված է ամբողջությամբ, տնտեսությունը կանգնած է փլուզման շեմին, երկրում առկա են քաղբանտարկյալներ։ Այս ամենի ֆոնին բացառիկ իրողություն է այն, որ ամենեւին էլ հուսահատ չէ Հայաստանի քաղաքացին։ 2007 թվականին Ձեր կայացրած որոշումը` վերադառնալ ակտիվ քաղաքականություն, եւ Ձեր գործունեությունը` որպես միացյալ ընդդիմության ղեկավար, վստահություն են ներշնչում, որ երկիրը պատվով է հաղթահարելու այս խառնակ ժամանակները։ Ընթացիկ քաղաքական շրջափուլը դիտարկում եմ Ձեր պատմական առաքելության համատեքստում։ Ձեր ղեկավարությամբ հայ ժողովուրդը ձեռք բերեց իր համար այնքան բաղձալի անկախություն, Ձեր ղեկավարությամբ ձեռք բերեց բացառիկ ռազմական հաղթանակներ։ Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանում վերջնականորեն ձեւավորվելու է նաեւ քաղաքացիական հասարակություն, եւ սահմանադրական կարգի վերա...

ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ - 08.01.2008

  Իշխանական մամուլում ժամանակ առ ժամանակ նյութեր են հայտնվում Հայ ազգային կոնգրեսում առկա հակասությունների մասին։ Այդ հրապարակումները պարբերաբար ահազանգում են, թե ահա ՀԱԿ լիդերների միջեւ հակասություններ կան, ինչն էլ Կոնգրեսի հետագա ճակատագրի մասին «հոռետեսական կանխատեսումների» հիմք է տալիս։