Ամբողջությամբ ներկայացնում ենք Մարտիմեկյան իրադարձություններին օրենքով չնախատեսված զինված միավորումների ստեղծման և ներգրավման վերաբերյալ զեկույցը, որը պատրաստել են Փաստահավաք խմբի նախկին անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը: «Առաջնորդվելով 2009թ. Եվրաորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ՙՀայաստանում Ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին՚ թիվ 1677 բանաձևի 8.1 կետով` ՀՀ նախագահի 2008 թ. հոկտեմբների 23-ի կարգադրությամբ ստեղծված Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանը և Սեդա Սաֆարյանը /այսուհետև զեկուցողներ/ որոշեցին մարտիմեկյան իրադարձություններին օրենքով չնախատեսված զինված միավորումների ներգրավման վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները ներկայացնել Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողովին: 2008 դեկտեմբերի 15-ին Հայ Ազգային Կոնգրեսը Փաստահավաք խմբին ներկայացրեց փաստաթուղթ, որում ուղղակիորեն մատնանշված են հինգ բարձրաստիճան պաշտոնյաներ և չորս պատգամավորներ, որոնց` ըստ ներկայացնողի, մարտի մեկին ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի ծառայության պահեստից տրամադրվել է 950 հա...