К основному контенту

Сообщения

Сообщения за январь, 2009

ԷՎՐԻԿԱ. ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՏԽՄԱՐՈՒԹՅՈՒՆ

  Վարչապետի ֆուտլյարը, երեւում է, Նոր տարվա օրերին շատ է խմել։ Հասկանալի է, առաջին տարին է որպես վարչապետ դիմավորում, բայց դե հիշողությունը կորցնելու չափ խմելը մի տեսակ լավ չի ստացվում։ Իսկ հիշողությունը կորցնելու մասին մեր վարկածը հիմնավորվում է հենց 2009-ի առաջին աշխատանքային օրը նրա արած հայտարարությամբ, թե` խոշոր բիզնեսը պետք է բերել հարկային դաշտ։

ՍԱՐԳՍՅԱՆԸ` ԸՆԴԴԵՄ ԱՆՐԻԻ, ԿԱՄ` ՔՅԱՆԴՐԲԱԶ ՍԱՏԱՆԻ ՄԱՅԼՈՒՄ

  Սերժանտական իշխանությունները պնդում են, որ եթե ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկեն, աղետ չի լինի։ Ի՞նչ են նկատի ունենում նրանք` այս միտքը արտահայտելով։ Այդ մարդիկ իրավիճակը ընկալում են հետեւյալ կերպ. Հայաստանի` ձայնի իրավունքից զրկվելուց հետո իրենք հնարավորություն կունենա՞ն արդյոք «Հարսնաքար» ռեստորանում օրգիաներ կազմակերպել. իհարկե` կունենան։ «Բրաբուսները» եւ սափրագլուխներին իրենց ձեռքից խլելո՞ւ են. իհարկե` չեն խլելու։

ՀԻՇՈՒՄ ԵՆՔ, Ո՞ՆՑ ՉԵՆՔ ՀԻՇՈՒՄ

  Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը իր սերժանտական հակումների վերակենդանացման մասին քաղբանտարկյալների հայտարարություններին հզոր հակափաստարկ է գտել։

ԱԶԳԱՅԻՆԻ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆԻ ԻԴԵՆՏԻՖԻԿԱՑԻԱ

  Քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը ապահովելը պետության թիվ մեկ պարտավորությունն է։ Պետությունը հենց այսպիսով է իմաստ ստանում սեփական քաղաքացիների համար, երբ նրանք այն դիտում են որպես սեփական անվտանգության եւ բարեկեցության ապահովման ամենահարմար գործիք, ամենահարմար տարբերակ։ Երբեմն փորձ է արվում որոշ հակադրություն դնել պետական այս գործառույթի ազգային եւ քաղաքացիական ընկալումների միջեւ։

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

  Սերժ Սարգսյանը ահագնացնելու է բռնաճնշումները Մոնիտորինգի խմբի առաջարկը` ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ, տարօրինակ արձագանք գտավ սերժանտական իշխանության շրջանում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՄՆԱԴԻՐ-ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

  Մեծարգո պարոն նախագահ. Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան 64-րդ տարեդարձի առիթով։ Ծննդյան հերթական տարեդարձը դիմավորում եք Հայաստանի համար չափազանց բարդ մի ժամանակահատվածում, երբ երկրի երբեմնի միջազգային հեղինակությունը մսխված է ամբողջությամբ, տնտեսությունը կանգնած է փլուզման շեմին, երկրում առկա են քաղբանտարկյալներ։ Այս ամենի ֆոնին բացառիկ իրողություն է այն, որ ամենեւին էլ հուսահատ չէ Հայաստանի քաղաքացին։ 2007 թվականին Ձեր կայացրած որոշումը` վերադառնալ ակտիվ քաղաքականություն, եւ Ձեր գործունեությունը` որպես միացյալ ընդդիմության ղեկավար, վստահություն են ներշնչում, որ երկիրը պատվով է հաղթահարելու այս խառնակ ժամանակները։ Ընթացիկ քաղաքական շրջափուլը դիտարկում եմ Ձեր պատմական առաքելության համատեքստում։ Ձեր ղեկավարությամբ հայ ժողովուրդը ձեռք բերեց իր համար այնքան բաղձալի անկախություն, Ձեր ղեկավարությամբ ձեռք բերեց բացառիկ ռազմական հաղթանակներ։ Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանում վերջնականորեն ձեւավորվելու է նաեւ քաղաքացիական հասարակություն, եւ սահմանադրական կարգի վերա...

ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ - 08.01.2008

  Իշխանական մամուլում ժամանակ առ ժամանակ նյութեր են հայտնվում Հայ ազգային կոնգրեսում առկա հակասությունների մասին։ Այդ հրապարակումները պարբերաբար ահազանգում են, թե ահա ՀԱԿ լիդերների միջեւ հակասություններ կան, ինչն էլ Կոնգրեսի հետագա ճակատագրի մասին «հոռետեսական կանխատեսումների» հիմք է տալիս։