Մեծարգո պարոն նախագահ.
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան 64-րդ տարեդարձի առիթով։
Ծննդյան հերթական տարեդարձը դիմավորում եք Հայաստանի համար չափազանց բարդ մի ժամանակահատվածում, երբ երկրի երբեմնի միջազգային հեղինակությունը մսխված է ամբողջությամբ, տնտեսությունը կանգնած է փլուզման շեմին, երկրում առկա են քաղբանտարկյալներ։
Այս ամենի ֆոնին բացառիկ իրողություն է այն, որ ամենեւին էլ հուսահատ չէ Հայաստանի քաղաքացին։ 2007 թվականին Ձեր կայացրած որոշումը` վերադառնալ ակտիվ քաղաքականություն, եւ Ձեր գործունեությունը` որպես միացյալ ընդդիմության ղեկավար, վստահություն են ներշնչում, որ երկիրը պատվով է հաղթահարելու այս խառնակ ժամանակները։
Ընթացիկ քաղաքական շրջափուլը դիտարկում եմ Ձեր պատմական առաքելության համատեքստում։ Ձեր ղեկավարությամբ հայ ժողովուրդը ձեռք բերեց իր համար այնքան բաղձալի անկախություն, Ձեր ղեկավարությամբ ձեռք բերեց բացառիկ ռազմական հաղթանակներ։ Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանում վերջնականորեն ձեւավորվելու է նաեւ քաղաքացիական հասարակություն, եւ սահմանադրական կարգի վերականգնումը դառնալու է անշրջելի։
Քաջառողջություն եմ Ձեզ մաղթում։
Հանուն Հայաստանի Հանրապետության`
Պայքար, պայքար մինչեւ վերջ…
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
09.01.2009

Комментарии
Отправить комментарий