Օրերս մեր տրամադրության տակ հայտնվեց սենսացիոն մի փաստաթուղթ։ Խոսքը 2008-ի փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության այն ժամանակվա նախարար Միքայել Հարությունյանի արձակած «N0038» հրատապ հրամանի քաղվածքի մասին է, որն ուղարկվել է ՀՀ ՊՆ տարբեր ստորաբաժանումներին։ Դրանում մասնավորապես ասվում է. «Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով, ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ` 1. ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը ս.թ. փետրվարի 23-ին, ժամը 18։00-ից տեղափոխել զորանոցային վիճակի` մինչեւ հատուկ կարգադրության ստացումը։ ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնց զինել տաբելային զենքով։ 2. Երեւան քաղաքի կայազորի պետ` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Յու. Խաչատուրովի աշխատանքը ապահովելու նպատակով ստեղծել կայազորի պետի վարչակազմ, նշանակելով` - կայազորի պետի առաջին տեղակալ-շտաբի պետ` ՀՀ զինվորական կոմիսար գեներալ-մայոր Կ. Քոչունցին, - կայազորի պետի տեղակալ` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Ա. Փայտյանին, - ...