(վկայում են փաստերը, կուսակցական դեմքերը, պատմաբանները, ականատեսները) Ամեն տարի՝ Հայոց ցեղասպանության խորհրդանշական օրվա՝ Ապրիլի 24-ի առիթով Դաշնակցությունը ջահերթ է կազմակերպում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ամեն տարի, հատկապես Ապրիլի 24-ի առիթով Դաշնակցությունը ամենաշատն է կուրծք ծեծում, զգայացունց միջոցառումներ կազմակերպում, հեռուստաէկրաններին եւ թերթերի էջերում երեւում իր առաջնորդների տխրամած դեմքերով: Ամեն տարի, հատկապես Ապրիլի 24-ի առիթով Դաշնակցությունն է տարփողում իր «հերոսական» անցյալը, թուրքի դեմ մղած «ազգային ազատագրական կռիվը»: Ամեն տարի, հատկապես Ապրիլի 24-ի առիթով, Դաշնակցությունը հայ ժողովրդին է ներկայացնում սեփական կեղծ պատմությունը: Բայց գոյություն ունի նաեւ իրական պատմություն: Ոչ միայն գոյություն ունի, այլ նաեւ ժամանակին գրվել ու արձանագրվել է թերթերում, գրքերում ու փաստաթղթերում: Եվ հենց այդ օբյեկտիվ պատմությունից սարսափած ու այն թաքցնելու համար է, գուցե, առաջին հերթին, որ Դաշնակցությունը այդքան «ծանր է տանում» ամեն մի Ապրիլի 24: Ուստիեւ, հերթակա...