Զեկույց.Բանակի ներգրավումն ու մասնակցությունը հետընտրական գործընթացներին եւ մարտի 1-2-ի իրադարձություններին
ՀՀ Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողովն իր եզրակացության մեջ լիովին անտեսել է մարտի 1-2- ի իրադարձություններին բանակի ու զինված ուժերի այլ ստորաբաժանումների ներգրավման օրինականության ու հիմնավորվածության, նրանց ունեցած դերի, իրականացրած գործողությունների իրավաչափության հարցը: Այն դեպքում, երբ հասարակական-քաղաքական քննարկումներում ու գնահատականներում բանակի ներգրավումն արտակարգ դրության ընթացքում լուրջ վեճերի, տարատեսակ, ծայրահեղ հակադիր մեկնաբանությունների տեղիք է տվել, ու մինչ օրս էլ այս խնդրի շուրջ կրքերը ոչ միայն չեն հանդարտվել, այլեւ միջազգային մարմիններ ու ատյաններ տեղափոխվելու միտումներ են դրսեւորում: