К основному контенту

Сообщения

Сообщения за май, 2010

Զեկույց / 2-րդ մաս

Ներկայացնում ենք «Բանակի ներգրավումն ու մասնակցությունը հետընտրական գործընթացներին և մարտի 1-2-ի իրադարձություններին» զեկույցի մյուս հատվածը: Դ. Հատուկ ուշադրության է արժանի մինչև արտակարգ դրության հայտարարումը պաշտպանության նախարարության ավտոտրանսպորտով զինվորական անձնակազմի տեղաշարժի պաշտոնական վարկածի ուսումնասիրությունը Փաստահավաք խումբը ձեռք է բերել տասնյակ ապացույցներ, որոնք միանշանակ վկայում են, որ 2008թ. մարտի 1-ի առավոտյան, կեսօրին ու երեկոյան, մինչև արտակարգ դրության հայտարարումը, ՊՆ համարանիշներով բեռնատար ավտոմեքենաները զինվորական անձնակազմով տեղակայված են եղել Երևանի տարբեր մասերում։ Փաստահավաք խմբի 26.11.2008թ. հարցմանն ի պատասխան, ՀՀ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ա.Սարգսյանը 18.12.2008թ. գրությամբ պատասխանել է. «Մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձություններից ելնելով... անհրաժեշտություն է առաջացել ներգրավել ոստիկանության լրացուցիչ ուժեր, որոնց տեղաբաշխումը օպերատիվորեն իրականացնելու նպատակով, ՀՀ Ոստիկանության պետ Հ. Հարությունյանի խնդրանքով, ՀՀ պա...

Բանակը` անմիջական մասնակից/ մաս1-ին

«Մարտի 1-ի» դեպքերն ուսումնասիրող` լուծարված Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանն հրապարակել են «Բանակի ներգրավումն ու մասնակցությունը հետընտրական գործընթացներին եւ Մարտի 1-2-ի իրադարձություններին» զեկույցը: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ. "Բանակի ներգրավումն ու մասնակցությունը հետընտրական գործընթացներին և մարտի 1-2-ի իրադարձություններին" /մաս 1-ին ՀՀ Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողովն իր  եզրակացության մեջ լիովին անտեսել է մարտի 1-2-ի իրադարձություններին բանակի ու զինված ուժերի այլ ստորաբաժանումների ներգրավման օրինականության ու հիմնավորվածության, նրանց ունեցած դերի, իրականացրած գործողությունների իրավաչափության  հարցը։ Այն դեպքում, երբ հասարակական-քաղաքական քննարկումներում ու գնահատականներում բանակի ներգրավումն արտակարգ դրության ընթացքում լուրջ վեճերի, տարատեսակ, ծայրահեղ հակադիր մեկնաբանությունների տեղիք է տվել, ու մինչ օրս էլ այս խնդրի շուրջ կրքերը ոչ միայն չեն հանդարտվել, այլև միջազգային մարմիններ ու ատյաններ տեղափոխվելու միտումներ ...