К основному контенту

Ռազմական հեղաշրջման հրաման

Razmakan Hexachrjman Hraman

Օրերս մեր տրամադրության տակ հայտնվեց սենսացիոն մի փաստաթուղթ։ Խոսքը 2008-ի փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության այն ժամանակվա նախարար Միքայել Հարությունյանի արձակած «N0038» հրատապ հրամանի քաղվածքի մասին է, որն ուղարկվել է ՀՀ ՊՆ տարբեր ստորաբաժանումներին։ Դրանում մասնավորապես ասվում է. «Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով, ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը ս.թ. փետրվարի 23-ին, ժամը 18։00-ից տեղափոխել զորանոցային վիճակի` մինչեւ հատուկ կարգադրության ստացումը։ ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնց զինել տաբելային զենքով։
2. Երեւան քաղաքի կայազորի պետ` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Յու. Խաչատուրովի աշխատանքը ապահովելու նպատակով ստեղծել կայազորի պետի վարչակազմ, նշանակելով`
- կայազորի պետի առաջին տեղակալ-շտաբի պետ` ՀՀ զինվորական կոմիսար գեներալ-մայոր Կ. Քոչունցին,
- կայազորի պետի տեղակալ` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Ա. Փայտյանին,
- կայազորի պետի տեղակալ հատուկ հանձնարարությունների գծով` ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության պետ գնդապետ Ա. Կարապետյանին,
- կայազորի պետի օգնական հատուկ հանձնարարությունների գծով` ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության եւ ռեժիմի վարչության պետի տեղակալ գնդապետ Հ. Կարապետյանին,
- կայազորի պետի տեղակալ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով` ՀՀ ՊՆ ԱՀՏԱ վարչության պետի տեղակալ գնդապետ Ս. Առուշանյանին,
- կայազորի պետի տեղակալ թիկունքի գծով` ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության պետ գեներալ-մայոր Տ. Գասպարյանին,
- կայազորի պետի տեղակալ սպառազինության գծով` ՀՀ ՊՆ սպառազինության վարչության պետ գեներալ-մայոր Մ. Չիլինգարյանին,
- կայազորի պետի օգնական իրավական աշխատանքի գծով` ՀՀ ՊՆ վարչական ապարատի իրավաբանական վարչության պետ Ս. Սեդրակյանին,
- կայազորի կապի պետ` ՀՀ ԶՈւ ԳՇ կապի եւ ԱԿՀ վարչության պետի տեղակալ գնդապետ Գ. Զաքարյանին,
- կայազորի ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության ծառայության պետ` ՀՀ ԶՈւ ԳՇ ՌՔԿՊ զորքերի վարչության պետ գնդապետ Ս. Արզումանյանին,
- կայազորի բժշկական ծառայության պետ` ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ բ/ծ փոխգնդապետ Ա. Փարսադանյանին։
Երեւանի կայազորի պետի աշխատանքային տեղը որոշել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի մասնաշենքում։
14. Հրամանը հասցնել ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալներին, իրենց մասով` ՀՀ ՊՆ եւ ԶՈւ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների պետերին, ՀՀ զինվորական կոմիսարին, ՊԲ-ի, ԲԿ-ների, զորամասերի հրամանատարներին, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետին, անձնակազմին»։
ՀՀ Սահմանադրության 8.2 հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»։ Ուստի, կարող ենք ասել, որ Միքայել Հարությունյանի հրամանով սպաներից կազմված զինված խմբերը գործնականում նախատեսված են եղել Հայաստանում ռազմական հեղաշրջում իրականացնելու համար, ինչը հետագայում իրագործվել է Մարտի 1-ին։
Հիշեցնենք, որ 2008-ի փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանի մոտ տեղի են ունեցել ուժային կառույցների ղեկավարների եւ ՀՀ ՊՆ հրամկազմի հետ անցկացված հայտնի խորհրդակցությունները։ Եւ ստացվում է, որ Միքայել Հարությունյանն իր վերը բերված հրամանն արձակել է հենց այդ խորհրդակցություններից հետո։
Ուշագրավ է, թե ինչ անվանում է տրվել հեղաշրջում իրագործել պատրաստվող զինված խմբավորումների կառավարման կենտրոնին` «Երեւանի կայազորի պետի վարչակազմ», որի ղեկավարումը, ինչպես բխում է վերը բերված քաղվածքից, հանձնարարվել է այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ եւ Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին։ Մինչեւ այս փաստաթղթի ի հայտ գալը, արդեն իսկ հայտնի էր, որ Մարտի 1-ին ՀՀ կառավարության շենքում ժամը 18.00-ին անցկացված խորհրդակցության ժամանակ, որը վարել է Սերժ Սարգսյանը, Երեւանի կենտրոնում երեկոյան անցկացվելիք ռազմական գործողությունների պլանը ներկայացրել է հենց Յուրի Խաչատուրովը։
Մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող Փաստահավաք խմբի անդամների հարցերին պատասխանելիս` Միքայել Հարությունյանը վերը բերված հրամանի գոյության փաստը թաքցրել է։ Նա Փաստահավաքի անդամների հարցերին պատասխանելիս ձեւացրել է, թե Մարտի 1-ին Երեւանում ռազմական գործողություններ իրականացնելու մասին ինքը տեղեկացել է դրանց սկսվելուց հետո միայն։

http://www.armtimes.com/6498

Комментарии

Популярные сообщения из этого блога

ԱՐՄԵՆԱԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻՆ ՍՊԱՆՈՂՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ´

Հոկտեմբերի 27-ին ԱԺ ներխուժած ոճրագործների զոհը դարձավ նաեւ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, սակայն, ի տարբերություն մյուս զոհերի, նա սպանվեց ԱԺ նիստերի դահլիճին կից կարմիր ֆոյեում:

Տիգրան Նազարյանն ու «Հոկտեմբերի 27»-ը

2002 թվականին Գլենդելում (ԱՄն) հայկական «ՎԱՐԱԳՈՒՅՐ» հեռուստահաղորդման հյուրն է եղել 2000թ.-ի հոկտեմբերից ԱՄՆ-ում գտնվող, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության լրագրող Տիգրան Նազարյանը: Պատճառը հանդիսացել է այն, որ վերջին ամիսներին հայակական մամուլում հաճախ անդրադառ էր լինում Տ.Նազարյանի ԱՄՆ ում գտնվելու փաստին և կարծիքներ հնչում, որ նա ինչ-ինչ դերակատարում է ունեցել «Հոկտեմբերի 27»-ի գործում և դրանում է կայանում նրա՝ ԱՄՆ մեկնելու բուն պատճառը, ինչպես նաև կարծիքներ կան, որ այս անձը ԿԳԲ-ի գաղտնի աշխատակից է: .«ՎԱՐԱԳՈՒՅՐ» հեռուստահաղորդման հյուրն եղած ժամանակ Տ.Նազարյանը փորձեց հերքել իրեն հասցեագրված մեղադրանքները: Կարող ենք փաստել, որ ինչ- որ չափով դա նրան հաջողվեց, սակայն կա մի կարևոր հանգամանք, որը չի կարելի անտեսել:

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ ու «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-ը

Ուշադիր կարդացե´ք «27»-ի քր.գործը, անձամբ կարդացե´ք, եվ կհամոզվեք, որ անբարոյականություն է Վազգեն Սարգսյանի եղբորը առաջնորդել մի «դաշինք» որտեղ գոյություն ունեն՝ մարդիք, վորոնք Վազգենի դիակի կողքին գրկախառնված զբոսնում էին ոճրագործ Նաիրի Հունանյանին հետ: . Վ.Ղուկասյան .. ԲԱՅՑ ԻՆՉՈՒ՞ ՏՈՒԺՈՂ կամ Հայկ Բաբուխանյանի (նույն ինքը՝ Ն.Հունանյանի «կառավարության» 36-րդ համարը) դերակատարությունը «Հոկտեմբերի 27-ի» գործում. .Բազմիցս է խոսվել այն մասին, որ «Հոկտեմբերի 27»-ի անմիջական կատարողները չէին կարող իրենց սեվ գործն անել, եթե չունենային դաշնակիցներ՝ ինչպես ԱԺ-ից դուրս, այնպես էլ ԱԺ-ում: