Ուշադիր կարդացե´ք «27»-ի քր.գործը, անձամբ կարդացե´ք, եվ կհամոզվեք, որ անբարոյականություն է Վազգեն Սարգսյանի եղբորը առաջնորդել մի «դաշինք» որտեղ գոյություն ունեն՝ մարդիք, վորոնք Վազգենի դիակի կողքին գրկախառնված զբոսնում էին
ոճրագործ Նաիրի Հունանյանին հետ:
.Վ.Ղուկասյան
..ԲԱՅՑ ԻՆՉՈՒ՞ ՏՈՒԺՈՂ
կամ
Հայկ Բաբուխանյանի (նույն ինքը՝ Ն.Հունանյանի «կառավարության» 36-րդ համարը) դերակատարությունը «Հոկտեմբերի 27-ի» գործում. .Բազմիցս է խոսվել այն մասին, որ «Հոկտեմբերի 27»-ի անմիջական կատարողները չէին կարող իրենց սեվ գործն անել, եթե չունենային դաշնակիցներ՝ ինչպես ԱԺ-ից դուրս, այնպես էլ ԱԺ-ում:
Թե ովքեր էին դրանք, պետք է պարզի նախաքննությունը եվ վերջնականապես հաստատի դատարանը: Իսկ մենք՝ լրագրողներս, օրենքով տրված մեր իրավունքների սահմաններում փորձում ենք ուսումնասիրել քրգործի նյութերն ու մեր անձնական եզրակացություններն անել:
.Ընթերցողին առաջարկում ենք անդրադառնալ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի գործողություններին ինչպես դեպքի պահին՝ ԱԺ դահլիճում, այնպես էլ դեպքից հետո՝ նախաքննության ընթացքում: Եկեք միասին վերլուծենք որոշ մանրամասներ, համադրենք փաստերը, վկայությունները, հասկանանք դրանց տրամաբանականությունն ու արժանահավատությունը:
Նկատենք, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատաքննության ընթացքում հազվադեպ է պատահում, երբ տուժողի հարցաքննության համար պահանջվում է մեկ դատական նիստից ավելի. նման բան կատարվեց այս տարվա հուլիսի 16-ին եվ 18-ին՝ Հ. Բաբուխանյանի հարցաքննության ժամանակ: Դատաքննության այդ օրերին Բաբուխանյանը իր բարկությունն էր թափում զինվորական դատախազության վրա՝ նրան համարելով իր նկատմամբ գործ սարքող մարմին, իսկ պետական մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի հարցերին հիմնականում պատասխանում էր՝ «Չեմ հիշում»: (Ի դեպ, նույն տակտիկան են կիրառում նաեվ ամբաստանյալները...)
Իսկ Բաբուխանյանը ահաբեկչությունից հետո ԱԺ դահլիճում անարգել տեղաշարժվելու, ահաբեկիչների հետ շփվելու, ավելին՝ ներս ու դուրս անելու հնարավորություն է ունեցել: Այդ նա է կարողացել ահաբեկիչների արգելքի պայմաններում Դավիթ Զադոյանին թույլատրել դուրս գալ նիստերի դահլիճից: Այսքանն արդեն բավարար էր, մեր կարծիքով, որպեսզի նախաքննության մարմինը նրան ճանաչեր որպես վկա եվ ոչ թե տուժող: Մինչդեռ Բաբուխանյանն է քննիչներին մեղադրում այն բանում, որ, Հունանյանի ցուցմունքից ելնելով՝ իրեն կասկածել են «Հոկտեմբերի 27-ի» կազմակերպման մեջ:
Եվ այսպես: 1999թ. նոյեմբերի 17-ի զինդատախազության քննիչների կողմից իրականացվող հարցաքննության սկզբում Հունանյանը հայտնել է, որ ոճրագործության կազմակերպիչների առումով կարեվոր ասելիք ունի, եվ ցուցմունք է տվել, որ սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին Բաբուխանյանի հետ խոսել է ահաբեկչություն իրականացնելու ծրագրերի մասին:
Ծանոթանալով այդ եվ հաջորդ երկու օրերի հարցաքննության տեքստին՝ տպավորություն է ստեղծվում, որ Բաբուխանյանը նախաքննությունը դիտավորյալ ուղղորդում է դեպի իրեն՝ անընդհատ կրկնվող «չեմ հիշում», «չգիտեմ» կամ «նա ստում է» խուսափողական պատասխաններով կասկածներ առաջացնելով իր նկատմամբ: Նաեվ ուշագրավ է, որ 2 ժամ 20 րոպե տեված առերեսման վերջին րոպեներին (19-ը նոյեմբերի, 1999թ.) Բաբուխանյանը Նաիրիին տվել է մի հարց, որի պատասխանը, ստեղծված տպավորության համաձայն, նախապես պայմանավորված է եղել. «Հարց ունեմ տալու Ն.Հունանյանին: Այդ մտացածին հանդիպումը, քիչ թե շատ կոնկրետ, կարո՞ղ եք ասել` ե՞րբ էր եվ որտե՞ղ եվ օրվա ո՞ր ժամին»:
.Ն.Հունանյանը, որը մինչ այդ բազմաթիվ անգամներ նշել էր, որ այդ հանդիպումը եղել է սեպտեմբերի վերջ-հոկտեմբերի սկզբին, պատասխանում է. «Ինչպես նշել եմ, եթե չեմ սխալվում, ս.թ. սեպտեմբերի վերջերին, կարծեմ՝ սեպտեմբերի 28-ին էր կամ 29-ին: Ստույգ չեմ հիշում...»: Ի պատասխան դրա՝ Բաբուխանյանը հայտարարում է. «Այլեվս հարցեր չունեմ տալու, մեկ անգամ եվս նշում եմ, որ նման հանդիպում չի եղել, եվ դա կամ թելադրանքի տակ է ասվում, կամ հորինված է Ն.Հունանյանի կողմից»: Իսկ թե ինչու է ստում Հունանյանը, Բաբուխանյանը չի ասում: Այն, որ Հունանյանը ակնհայտորեն ստում է, Բաբուխանյանը կարող էր ապացուցել՝ հայտնելով, որ այդ օրերին ինքը եղել է արտասահմանում: Նա ընդամենը շփոթվածի դիրք ընդունելով՝ պատասխանել է, որ Հունանյանն իրեն զրպարտում է: Սակայն, կոնկրետ նշված օրվա հանդիպման կապակցությամբ, նա թաքցնում է իր «ոսկե ալիբին» եվ խաղում նախաքննության մարմնի հետ: Ինչու՞:
Նկատենք, որ ճիշտ այդ օրերին քոչարյանամետ ուժերը սկսեցին աղմուկ բարձրացնել, թե, իբր, ցուցմունքներ կորզելու նպատակով կալանավորներին ծեծի են ենթարկում: Այդ «փաստերն» իր հերթին հաստատում է Հայրիկյանի հանձնաժողովը՝ հայտարարելով, թե մեկուսարան այցելած հանձնաժողովի անդամները ծեծի հետքեր չեն նկատել, քանի որ, ըստ ահաբեկիչների, իրենց ծեծել են հարվածելով ոտնատակերին: Որպես ահաբեկիչների «խոշտանգման» ապացույց է բերվում Բաբուխանյանի դեմ Հունանյանի վերոնշյալ ցուցմունքը։
Ի տարբերություն Մուշեղ Մովսիսյանի, Ալեքսան Հարությունյանի, Հարություն Հարությունյանի եվ Նաիրի Բադալյանի, Բաբուխանյանը կասկածելիների թվում է հայտնվել ամենաառաջինը. նա հարցաքննվել է հոկտեմբերի 28-ին, առավոտյան ժ. 5.55-7.00-ը, այսինքն՝ այն ժամանակ, երբ դեռ տեռորիստները հանձնված չէին: Ընդ որում, նրան հարցաքննել է ոչ թե զինվորական դատախազության, այլ Հանրապետության գլխավոր դատախազության քննիչը (Բ.Պետրոսյան): Այդքան վաղ հարցաքննության պատճառն ինքը՝ Բաբուխանյանն էր, քանի որ նիստերի դահլիճից դուրս եկող յուրաքանչյուր ոք պատմում էր ահաբեկիչների հետ նրա սերտ հարաբերությունների մասին:
Ուշադրության է արժանի նաեվ այն, որ ազգային անվտանգության նախարարությունից ինչ-որ մեկը զանգել է դահլիճ եվ հեռախոսի մոտ կանչել Բաբուխանյանին, իսկ դա ահաբեկիչներին չի զարմացրել, ընդհակառակը, նրանք սկսել են ջանասիրաբար որոնել Հայկին: Քրեական գործում առկա գաղտնալսումներից մեջ բերենք մի հատված, որը կատարվել է ժ. 20.30-ից հետո.
.- «Ձայն - Նաիրի, պետական անվտանգության նախարարությունից Բաբուխանյանին են ուզում:
- Նաիրի -Ու՞մ են ուզում:
- Ձայն - Բաբուխանյանին:
- Նաիրի- Հայկի՞ն: Հայկը ու՞ր է: Այստեղ չի, դուրսն է...
- Մեկ ուրիշ ձայն - Այստեղ է, դռան մոտ» (հ. 19, գ.թ. 48):
.Ինչպես նկատեցինք, Ն. Հունանյանը նույնիսկ չի էլ ցարմացել, երբ անվտանգության նախարարությունից Բաբուխանյանին են հարցրել...
Ուշագրավ է, նաեւ այն, որ Բաբուխանյանը մշտապես ներս ու դուրս անելու հնարավորություն է ունեցել: Դա նա բացատրում է նրանով, որ Ն.Հունանյանի պահանջով է վերադարձել դահլիճ. իսկ ահա «Իրավունք եվ միաբանություն» խմբակցության գլխավոր մասնագետ Սեդրակ Վարդանյանի ցուցմունքը. «Բաբուխանյանն ասաց, որ վերադառնում է դահլիճ: Ասաց՝ «Ես այնտեղ պետք եմ», սակայն մենք չիմացանք, թե նա կոնկրետ ինչ պետք է անի, բայց ենթադրում եմ, որ նա, այսպես ասած, կապավոր է...» (հ. 8, գ.թ. 118-121):
Ոմանց կարծիքով, Բաբուխանյանի նման պահվածքը պայմանավորված է ահաբեկիչների նկատմամբ նրա վախով: Կա նաեվ կարծիք, որ նա շտապել է իր ծառայությունը մատուցել նոր տերերին: Չէ՞ որ նման պահվածք են դրսեվորել շատերը: Տեսագրությունից դա պարզ երեվում էր: Հայտնի է նաեվ, որ, օրինակ, Ն.Հունանյանից լսելով՝ «Համո´, դու վախենալու բան չունես...» բառերը, պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը ոգեվորվել է ու մոտենալով ամբիոնին հարցրել ոճրագործի ողջությունը. «Ո՞նց ես, երիտասարդ»: Ցավոք, բոլորից չես կարող հերոսություն պահանջել. «Հոկտեմբերի 27-ի» բազմաթիվ տուժողներ ֆիզիկական ու բարոյական լրջագույն հարվածներ են ստացել, ապրել ծանր սթրես, ձեռք բերել տարբեր հիվանդություններ:
Վերադառնանք Բաբուխանյանի կասկածելի պահվածքին, եթե նա, իրոք, վախից փորձել է ընդամենը ահաբեկիչներին սիրաշահել, ապա դա կաներ միայն նրանց աչքի առջեվ՝ նիստերի դահլիճում: Սակայն նա կասկածելի վարք է ցուցաբերել նաեվ դահլիճից դուրս: Ահա թե այդ առումով ինչ ցուցմունք է տալիս Կարեն Դեմիրճյանի վարորդ Միշա Ասատրյանը. «(Ահաբեկչությունից) մի քանի րոպե հետո կաբինետ (ԱԺ նախագահի աշխատասենյակ-Վ.Ղ.) են մտել մոտ 5-6 մարդ, որոնցից ճանաչում եմ Խոսրով Հարությունյանին եվ Հայկ Բաբուխանյանին: Նրանք մեզ անմիջապես դուրս են հանել...դուրս եմ եկել ընդունարան: Մոտ 5-7 րոպե հետո ընդունարան դուրս եկավ Հ.Բաբուխանյանը եվ հայտարարեց, որ այլեվս չկան ոչ Վ.Սարգսյանը եվ ոչ էլ Կ.Դեմիրճյանը: Նա դա ասաց հեգնանքի տոնով, որից վրդովվել եվ նրան նկատողություն եմ արել իր տոնի համար: Նա ոչինչ չպատասխանեց» (հ. 8, գ. թ. 96): Հասկանո՞ւմ եք, Բաբուխանյանը շրջագայել է ԱԺ տարածքով այն ժամանակ, երբ տասնյակ պատգամավորներ ավտոմատի փողի տակ պառկած են եղել հատակին: Ուշադրության են արժանի մի քանի պատգամավորների եվ կառավարության անդամների ցուցմունքները նույնպես: Այսպես, քրգործում այսպիսի տողեր կան. «Ռ. Տոնոյանի ցուցմունքի համաձայն, Ն.Հունանյանը պարբերաբար զրուցել է Բաբուխանյանի հետ, ցածրաձայն առանձին ինչ-որ հարցեր են քննարկել», «Դ.Զադոյանի ցուցմունքի համաձայն, Բաբուխանյանը ազատ ելք ու մուտք է ունեցել դահլիճ, ինքը վատ է զգացել, սակայն իրեն դուրս են թողել միայն Բաբուխանյանի միջամտությամբ (թույլտվությամբ)», «.Դավթյանի ցուցմունքի համաձայն, երբ Ն.Հունանյանը հանձնարարել է Բաբուխանյանին գնալ եվ կանչել տղաներին (սպասվող ուժերին), նա չի հարցրել, թե ինչ տղաների մասին է խոսքը», «Ա.Բարսեղյանի ցուցմունքի համաձայն, իր մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ Բաբուխանյանը տեռորիստներից մեկն է» (հ. 19, գ.թ. 67): Հետաքրքրություն ներկայացնող շատ դրվագներ կարելի է գտնել թե´ Բաբուխանյանի, թե´ այլոց ցուցմունքներում, սակայն այսքանն էլ բավարար է, որպեսզի ընթերցողը համոզվի՝ Բաբուխանյանը առնվազն վկա է, բայց ոչ երբեք տուժող: Ինչ վերաբերում է Ն.Հունանյանի կողմից նրան զրպարտելուն, ապա քրեական գործի նյութերի ու ոճրագործությանը հաջորդած իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ «զրպարտությունը» նախապես կազմված սցենար էր, որի նպատակը նախաքննությանը մոլորեցնելն ու կեղծ հետքի վրա գցելով՝ նրա աշխատանքի նկատմամբ հասարակական անվստահություն հարուցելն էր: լխավոր դերակատարներ Նաիրի Հունանյանի ու Հայկ Բաբուխանյանի, ինչպես նաեվ նրանց հայտնի ու աներեվույթ հովանավորների կարծիքով, սցենարն անխոցելի էր, սակայն, ինչպես համոզվեց ընթերցողը, ստի ականջներն հեշտությամբ երեվացին դիմակի տակից:
Ինչևէ այս ամենի ամբողջական պատկերը ստանալու համար, կարծում ենք, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ նպատակով եւ ու կարքադրությամբ էին խաղում Նաիրին եւ Հ.Բաբուխանյանն, բայց այս մասին կանրադառնանք առաջիկայում, մեկ այլ՝ «Իշխանամետների Վայնասունը» հրապարակումով:
Վահագն Ղուկասյան

Комментарии
Отправить комментарий