К основному контенту

«ԻՐԱՎՈՒՆՔԸ» ՉՀԵՐՔԵՑ


«Բայց ինչու՞ տուժող...» հրապարակմամբ («ՀԺ», 19.10.02) փորձել էինք վերլուծել ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի դերը 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ: Պատասխանը չուշացավ եւ, ինչպես սպասվում էր, այն եղավ Հ.Բաբուխանյանի կողմից ղեկավարվող «Իրավունքում»: Սակայն դրանք անհնար է անվանել պարզաբանում կամ հերքում, առավել եւս՝ ռացիոնալ բանավեճ: Պարզապես ինձ ուղղված տափակ վերագրումներ ու մերկապարանոց մեղադրանքներ են, որոնք եթե անգամ ընդունենք, թե ճիշտ են, չեն փարատում այն լուրջ կասկածները, որ կան Բաբուխանյանի նկատմամբ:
.«Իրավունքն» չի հերքում, որ ոճրագործությունից անմիջապես հետո Բաբուխանյանը անարգել տեղաշարժվել է ԱԺ դահլիճում, ներս ու դուրս արել, շփվել ահաբեկիչների հետ:
Նրա միջնորդությամբ է Դավիթ Զադոյանը դուրս թողնվել դահլիճից, եւ իրոք, ի՞նչ վատ բան է արել՝ օգնելով ազատություն ստանալ պատանդներից մեկին:
Պարզապես հասարակության դատին ենք հանձնել մեր այն դիտարկումը, որ Բաբուխանյանը արտոնյալ կարգավիճակ է ունեցել մարդասպանների մոտ, նրանց որոշումներին հակառակ գործելու հնարավորություն է ունեցել, ուստի նախաքննության մարմինը կարող էր նրան դիտարկել ոչ թե տուժող, այլ վկա:
.«Իրավունքը» չի հերքում նաեւ, որ ոճրագործությունից անմիջապես հետո ազգային անվտանգության նախարարությունից զանգել ու Բաբուխանյանին հեռախոսի մոտ են կանչել, եւ դա ահաբեկիչներին չի զարմացրել՝ «Նաիրի, պետական անվտանգությունից են, Հայկին են ուզում», - սա է եղել նրանց արձագանքը:
«Իրավունքը» էլի չի հերքում, որ Կարեն Դեմիրճյանի վարորդ Միշան նկատողություն է արել Բաբուխանյանին, երբ սա անհարգալից տոնով հայտնել է վարչապետի ու ԱԺ նախագահի սպանության լուրը: Նույն կերպ որեւէ բանական պատասխան չունի «Իրավունքը» Ռ. Տոնոյանի, Գ.Դավթյանի Ա.Բարսեղյանի ցուցմունքների ու առհասարակ մեր բոլոր նկատառումների կապակցությամբ:
.«Իրավունքից» տեղեկանում ենք վերջապես, որ ես «հոկտեմբերի 27-ի» մասին գրում եմ Քոչարյանի պատվերով: «Իրավունքը» խորաթափանցորեն կասկած է հայտնում, թե ինչպես եմ ես, լինելով կոշկակար, գրում «հոկտեմբերի 27-ի» մասին: Անշուշտ, ես չեմ ստացել լրագրողական այնպիսի կրթություն, ինչպես Հունանյան ու Բադալյան Նաիրիները, Նազարյան ու Նաղդալյան Տիգրանները կամ Արթուր Սահակյանն ու «Վրեժ Ահարոնյանը»: Բայց դա չի խանգարում ինձ անկաշկանդ տրամաբանությամբ մատնացույց անել գործի մեջ առկա հակասություններն ու անհամապատասխանությունները: Իսկ պատրաստի նյութը խմբագրել ցանկացող բարեկամների պակաս ես երբեք չեմ զգացել: Մի երկրում որտեղ նախագահը երդման տեքստը կարդում է ռուսերեն խոշոր տառերով գրված հայերեն տեքստից, մեծ պատիվ է ինքնուս լրագրող կոչվելը:
.«Իրավունքը» փրփուրներից է կախվում՝ ինձ անվանելով «իրավապահների վճարովի գործակալ»: Ի դեպ, այս անդաստանում սիմական տեղերքը խիստ «իրազեկ» են եւ զիջում են, թերեւս, միայն հռչակավոր դետեկտիվ Եղիազարյան ուգոյին: Թե որքանով են «Իրավունքի» տերերը կապված իմ հասցեին հնչող անանուն սպառնալիքների, հեռախոսային խուլիգանությունների, էլեկտրոնային փոստով ստացվող այլանդակ ֆոտոմոնտաժների հետ, թող դատի ընթերցողը: Սակայն հիմնավոր կասկածներ ունեմ, որ դրանցում նկատելի է ՆՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության ձեռագիրը (վարչության պետ Հրաչյա Հարությունյան, նույն ինքը «Կրակեմ Հրաչ»): Ի դեպ, «հոկտեմբերի 27-ի» գործում Բաբուխանյանի կասկածելի դերակատարումների մասին հրապարակումներից հետո տարաբնույթ բամբասանքների ու հետապնդումների թիրախ դարձավ «Չորրորդ իշխանության» լրագրող Մարգարիտա Սարգսյանը (դիտորդների համոզմամբ, այստեղ նույնպես նկատելի է «Կրակեմի» հետքը):





Комментарии

Популярные сообщения из этого блога

ԱՐՄԵՆԱԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻՆ ՍՊԱՆՈՂՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ´

Հոկտեմբերի 27-ին ԱԺ ներխուժած ոճրագործների զոհը դարձավ նաեւ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, սակայն, ի տարբերություն մյուս զոհերի, նա սպանվեց ԱԺ նիստերի դահլիճին կից կարմիր ֆոյեում:

Տիգրան Նազարյանն ու «Հոկտեմբերի 27»-ը

2002 թվականին Գլենդելում (ԱՄն) հայկական «ՎԱՐԱԳՈՒՅՐ» հեռուստահաղորդման հյուրն է եղել 2000թ.-ի հոկտեմբերից ԱՄՆ-ում գտնվող, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության լրագրող Տիգրան Նազարյանը: Պատճառը հանդիսացել է այն, որ վերջին ամիսներին հայակական մամուլում հաճախ անդրադառ էր լինում Տ.Նազարյանի ԱՄՆ ում գտնվելու փաստին և կարծիքներ հնչում, որ նա ինչ-ինչ դերակատարում է ունեցել «Հոկտեմբերի 27»-ի գործում և դրանում է կայանում նրա՝ ԱՄՆ մեկնելու բուն պատճառը, ինչպես նաև կարծիքներ կան, որ այս անձը ԿԳԲ-ի գաղտնի աշխատակից է: .«ՎԱՐԱԳՈՒՅՐ» հեռուստահաղորդման հյուրն եղած ժամանակ Տ.Նազարյանը փորձեց հերքել իրեն հասցեագրված մեղադրանքները: Կարող ենք փաստել, որ ինչ- որ չափով դա նրան հաջողվեց, սակայն կա մի կարևոր հանգամանք, որը չի կարելի անտեսել:

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ ու «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-ը

Ուշադիր կարդացե´ք «27»-ի քր.գործը, անձամբ կարդացե´ք, եվ կհամոզվեք, որ անբարոյականություն է Վազգեն Սարգսյանի եղբորը առաջնորդել մի «դաշինք» որտեղ գոյություն ունեն՝ մարդիք, վորոնք Վազգենի դիակի կողքին գրկախառնված զբոսնում էին ոճրագործ Նաիրի Հունանյանին հետ: . Վ.Ղուկասյան .. ԲԱՅՑ ԻՆՉՈՒ՞ ՏՈՒԺՈՂ կամ Հայկ Բաբուխանյանի (նույն ինքը՝ Ն.Հունանյանի «կառավարության» 36-րդ համարը) դերակատարությունը «Հոկտեմբերի 27-ի» գործում. .Բազմիցս է խոսվել այն մասին, որ «Հոկտեմբերի 27»-ի անմիջական կատարողները չէին կարող իրենց սեվ գործն անել, եթե չունենային դաշնակիցներ՝ ինչպես ԱԺ-ից դուրս, այնպես էլ ԱԺ-ում: