К основному контенту

ԷՎՐԻԿԱ. ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՏԽՄԱՐՈՒԹՅՈՒՆ

 


Վարչապետի ֆուտլյարը, երեւում է, Նոր տարվա օրերին շատ է խմել։ Հասկանալի է, առաջին տարին է որպես վարչապետ դիմավորում, բայց դե հիշողությունը կորցնելու չափ խմելը մի տեսակ լավ չի ստացվում։ Իսկ հիշողությունը կորցնելու մասին մեր վարկածը հիմնավորվում է հենց 2009-ի առաջին աշխատանքային օրը նրա արած հայտարարությամբ, թե` խոշոր բիզնեսը պետք է բերել հարկային դաշտ։ Ասում էի, չէ՞` սրան էդպես մի նայեք` փափուկ-մափուկ. կատաղած դեմք է, աջուձախ հեսա փշրելու է։ Կանխատեսումներն իրականանում են։ Հա, բայց հարց կտաք, թե ինչ կապ ունի դա հիշողության կորստի հետ։ Իսկ կապը ուղղակի է. դեռ անցյալ տարվա գարնանը նա հրավիրեց գործարարներին եւ ասաց` վարյանտ չկա, հարկերը պետք է վճարեք։ Այսինքն` դեռ անցյալ տարի ինքը մի անգամ արդեն խոշոր բիզնեսը բերել է հարկային դաշտ, ուղղակի ուրիշ կերպ է ձեւակերպել։ Բայց նոր տարի` նոր հնարավորություններ։ Ինչո՞ւ ամեն ինչ չսկսել զրոյից։ Հունվարին խոշոր բիզնեսը բերում ենք հարկային դաշտ, փետրվարին Լիսկայի հանցավոր գործունեությունը ուսումնասիրում ենք, եւ պարզում, որ նա ավելի մաքուր է, քան հայոց լեռների ջուրը։ Սա` փետրվարի առաջին կեսին, իսկ երկրորդ կեսին Գյումրին դարձնում ենք տեխնոգրադ։ Մարտի առաջին կեսին հայկական աշխարհի նավատորմիղի ավանգարդը մտնում է Գյումրիի Թուրքի մայլի բուխտա, Երիցյան Նեսոն էլ «Կիլիկիա» նավի նավապետին է նվիրում «Բուռլակի նա Արփաչայե» կտավը` Գյումրին մշակութային կենտրոն դարձնելու ռազմավարության իրականացման շրջանակներում։ Հայկ Գեւորգյանը փնտրում, փնտրում ու չի գտնում, թե այդ ինչ չեն արտադրում ԱՄՆ-ում, Չինաստանում, Եվրոպայում, որի արտադրության էքսկլյուզիվ մենաշնորհը վարչապետի ֆուտլյարը պատրաստվում է հաստատել Հայաստանում։ Ես գտել եմ` ինտելեկտուալ տխմարությունը։ Այս ասպարեզում վարչապետի ֆուտլյարը եւ իր ընկեր Նեսոն ուղղակի անկրկնելի են եւ համաշխարհային մասշտաբ են ձեռքբերել։ Եւ մարդկային ուղեղի այս նոր արտադրական հնարավորություններն էլ իրենք են բացահայտել. մինչ այս մարդկությունը չէր էլ կռահում, որ տխմարությունը կարող է լինել ինտելեկտուալ։ Մի առիթով Ավետիս Հարությունյանը Մազի մասին գրել էր` շատ կարդացած, քիչ հասկացած, ու սա շատ դիպուկ բնորոշում էր։ Վարչապետի ֆուտլյարի մասին կարելի է ասել` շատ կարդացած, լրիվ ուրիշ բան հասկացած։ Ու հիմա, որքան հասկանում եմ, այս պերսոնան Դոդի վարչապետական ամբիցիաները կասեցնելու յուրօրինակ ձեւ է գտել. ուզում է ապացուցել, որ ինքը ավելի դոդ է։ Ստացվում է, պետք է խոստովանել։

Հ.Գ. Իշխանության ներկայացուցիչների շրջանում վերջերս ի հայտ են գալիս ինտելեկտուալ տխմարության նորանոր հետեւորդներ։ Օրինակ` ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը իր վերջին ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց. «Եթե ԵԽԽՎ Մոնիտորինգի խումբը օգտագործել է «քաղբանտարկյալներ» տերմինը, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան կամ չկան»։ Համաձայնեք` ինտելեկտուալ տխմարության բացառիկ նմուշ է։ Նույն ասուլիսում, ի դեպ, նա փորձեց նաեւ հակադարձել ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին, ով «7-ի գործով» դատավարության վերջին նիստի ընթացքում հայտարարություններ էր արել իր ՀՀԿ-ական գործընկերների հասցեին` նրանց արդարացիորեն համեմատելով պուտանկաների հետ։

Շարմազանովը, փաստորեն, գրեթե դավաճանության մեղադրանքներ էր ներկայացնում Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, ու այդ մեղադրանքները կարդալիս ինձ թվաց, թե նա խոսում է իր ղեկավար Սերժիկ Սարգսյանի մասին, որը մինչեւ 1998 թվականը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին հոր տեղ էր ընդունում, իսկ քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո ամենաքստմնելի նենգությունները թույլ տվեց նրա նկատմամբ եւ նրան սկսեց մեղադրել պետությունը քանդելու մեջ։ Երեկոյան ժամերին շտապում էր չստեր մատուցել առաջին նախագահին, իսկ ցերեկը նրա ոտքի տակն էր քանդում։ Նույնը վերաբերում է նաեւ Ռոբերտ Քոչարյանին։ Իսկ գալուստսահակյանական խաժամուժի եւ ռազմիկզոհրաբյանական հացկատակների մասին չեմ էլ խոսում. Տեր-Պետրոսյանը նրանց համար աստված էր նախագահության տարիներին, հրաժարականից հետո արդեն նրանք չէին խորշում հարձակվել նրա վրա` ստանձնելով սերժական տուզիկների դերակատարումը։ Այս հանրապետական խաժամուժի համար աստված էր նաեւ Վազգեն Սարգսյանը, որի արյունը սրանք չենջ արին մարշրուտկայի գծերի, լավ վիճակում գտնվող ջիփերի եւ ընդհանրապես` իշխանական սեղաններից թափվող թերմացքները լափելու արտոնության հետ։ Իսկ Շարմազանով Էդիկին եւ հանրապետական զբրոդին շատ հանգիստ կարելի է տեղավորել «Ա մի իդյոմ նա սե~վեր» ընդհանրական վերնագրի տակ։ Ես ներողություն եմ խնդրում աշխարհի բոլոր կենսաբանական շակալներից` այս վիրավորական համեմատության համար։


ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Комментарии

Популярные сообщения из этого блога

ԱՐՄԵՆԱԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻՆ ՍՊԱՆՈՂՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ´

Հոկտեմբերի 27-ին ԱԺ ներխուժած ոճրագործների զոհը դարձավ նաեւ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, սակայն, ի տարբերություն մյուս զոհերի, նա սպանվեց ԱԺ նիստերի դահլիճին կից կարմիր ֆոյեում:

Տիգրան Նազարյանն ու «Հոկտեմբերի 27»-ը

2002 թվականին Գլենդելում (ԱՄն) հայկական «ՎԱՐԱԳՈՒՅՐ» հեռուստահաղորդման հյուրն է եղել 2000թ.-ի հոկտեմբերից ԱՄՆ-ում գտնվող, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության լրագրող Տիգրան Նազարյանը: Պատճառը հանդիսացել է այն, որ վերջին ամիսներին հայակական մամուլում հաճախ անդրադառ էր լինում Տ.Նազարյանի ԱՄՆ ում գտնվելու փաստին և կարծիքներ հնչում, որ նա ինչ-ինչ դերակատարում է ունեցել «Հոկտեմբերի 27»-ի գործում և դրանում է կայանում նրա՝ ԱՄՆ մեկնելու բուն պատճառը, ինչպես նաև կարծիքներ կան, որ այս անձը ԿԳԲ-ի գաղտնի աշխատակից է: .«ՎԱՐԱԳՈՒՅՐ» հեռուստահաղորդման հյուրն եղած ժամանակ Տ.Նազարյանը փորձեց հերքել իրեն հասցեագրված մեղադրանքները: Կարող ենք փաստել, որ ինչ- որ չափով դա նրան հաջողվեց, սակայն կա մի կարևոր հանգամանք, որը չի կարելի անտեսել:

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ ու «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-ը

Ուշադիր կարդացե´ք «27»-ի քր.գործը, անձամբ կարդացե´ք, եվ կհամոզվեք, որ անբարոյականություն է Վազգեն Սարգսյանի եղբորը առաջնորդել մի «դաշինք» որտեղ գոյություն ունեն՝ մարդիք, վորոնք Վազգենի դիակի կողքին գրկախառնված զբոսնում էին ոճրագործ Նաիրի Հունանյանին հետ: . Վ.Ղուկասյան .. ԲԱՅՑ ԻՆՉՈՒ՞ ՏՈՒԺՈՂ կամ Հայկ Բաբուխանյանի (նույն ինքը՝ Ն.Հունանյանի «կառավարության» 36-րդ համարը) դերակատարությունը «Հոկտեմբերի 27-ի» գործում. .Բազմիցս է խոսվել այն մասին, որ «Հոկտեմբերի 27»-ի անմիջական կատարողները չէին կարող իրենց սեվ գործն անել, եթե չունենային դաշնակիցներ՝ ինչպես ԱԺ-ից դուրս, այնպես էլ ԱԺ-ում: