К основному контенту

Քսան տարի առաջ

111_80

Հռչակագիր Հայաստանի անկախության մասին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը` արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,

Հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
Ա. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն` կրճատ` Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:

Բ. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է` օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:

Գ. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով` Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին:

Դ. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և աջակցության ներքո: Հայաստանի Հանրապետությունը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը` անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից:

Ե. Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը: Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը: Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:

Զ. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:

Է. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը` հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է: Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստության, այդ թվում` ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք:

Ը. Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սկզբունքները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ:

Թ. Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է` խոսքի, մամուլի, խղճի ազատություն. օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատում. բազմակուսակցություն, կուսակցությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում:

Ժ. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ:

ԺԱ. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:

ԺԲ. Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ` փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար:

Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի նախագահ`
Լ. Տեր-Պետրոսյան
23 օգոստոսի,1990 թվական, քաղաք Երեւան

http://www.armtimes.com/15850

Technorati Теги:

Комментарии

Популярные сообщения из этого блога

ԱՐՄԵՆԱԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻՆ ՍՊԱՆՈՂՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ´

Հոկտեմբերի 27-ին ԱԺ ներխուժած ոճրագործների զոհը դարձավ նաեւ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, սակայն, ի տարբերություն մյուս զոհերի, նա սպանվեց ԱԺ նիստերի դահլիճին կից կարմիր ֆոյեում:

Տիգրան Նազարյանն ու «Հոկտեմբերի 27»-ը

2002 թվականին Գլենդելում (ԱՄն) հայկական «ՎԱՐԱԳՈՒՅՐ» հեռուստահաղորդման հյուրն է եղել 2000թ.-ի հոկտեմբերից ԱՄՆ-ում գտնվող, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության լրագրող Տիգրան Նազարյանը: Պատճառը հանդիսացել է այն, որ վերջին ամիսներին հայակական մամուլում հաճախ անդրադառ էր լինում Տ.Նազարյանի ԱՄՆ ում գտնվելու փաստին և կարծիքներ հնչում, որ նա ինչ-ինչ դերակատարում է ունեցել «Հոկտեմբերի 27»-ի գործում և դրանում է կայանում նրա՝ ԱՄՆ մեկնելու բուն պատճառը, ինչպես նաև կարծիքներ կան, որ այս անձը ԿԳԲ-ի գաղտնի աշխատակից է: .«ՎԱՐԱԳՈՒՅՐ» հեռուստահաղորդման հյուրն եղած ժամանակ Տ.Նազարյանը փորձեց հերքել իրեն հասցեագրված մեղադրանքները: Կարող ենք փաստել, որ ինչ- որ չափով դա նրան հաջողվեց, սակայն կա մի կարևոր հանգամանք, որը չի կարելի անտեսել:

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ ու «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-ը

Ուշադիր կարդացե´ք «27»-ի քր.գործը, անձամբ կարդացե´ք, եվ կհամոզվեք, որ անբարոյականություն է Վազգեն Սարգսյանի եղբորը առաջնորդել մի «դաշինք» որտեղ գոյություն ունեն՝ մարդիք, վորոնք Վազգենի դիակի կողքին գրկախառնված զբոսնում էին ոճրագործ Նաիրի Հունանյանին հետ: . Վ.Ղուկասյան .. ԲԱՅՑ ԻՆՉՈՒ՞ ՏՈՒԺՈՂ կամ Հայկ Բաբուխանյանի (նույն ինքը՝ Ն.Հունանյանի «կառավարության» 36-րդ համարը) դերակատարությունը «Հոկտեմբերի 27-ի» գործում. .Բազմիցս է խոսվել այն մասին, որ «Հոկտեմբերի 27»-ի անմիջական կատարողները չէին կարող իրենց սեվ գործն անել, եթե չունենային դաշնակիցներ՝ ինչպես ԱԺ-ից դուրս, այնպես էլ ԱԺ-ում: