3. ԸՆԹԱՑԻԿ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ
( Հատված II-րդ )
15. ՀԱՐՑ. - Հա ՞րկ է արդյոք այս ամենից մակաբերել, որ դավադրությունը եղել է զանգվածային, և անգամ ընդդիմադիր կուսակցությունների ներքին համաձայնությամբ: Այդ դեպքում ո՞րն է եղել դրանցից յուրաքանչյուրի բուն դրդապատճառը և մասնավորապես ՀՅԴ-ի դերը:
ՊԱՏԱՍԽԱՆ.-Նշյալ բոլոր կուսակցությունները տարաչափորեն, բացահայտ թե սքող ռուսամետ են (տե’ս «Հարց 13»-ի պատասխանը), իսկ Լ. Տեր-Պետրոսյանի հեռանալուց հետո դրանց մի քանի պարագլուխների (Վ. Հովհաննիսյան-ՀՅԴ, Հ. Խաչատրյան-«Սահմ. Իրավունք» ևն) «հեղափոխությունը դեռ չի ավարտվել» հայտարարությունը աներկբա խոսում է ոճրագործության աշխարհաքաղաքական կողմնորոշման դրդապատճառների մասին` ավելի քանի անձերի, սոսկ իշխանության և անգամ «Մեղրիի» պարագաներում: Իսկ այդ հակամարտությունը սկսվել էր դեռևս 1994-1996 թթ, կապված վերոնշյալ քաղաքական «ճոճանակի», ՀՅԴ-ի կասեցման, իսկ ավելի ուշ` ՌԴ-ի ներքին զարգացումների հետ, և դարձել անշրջանցելի 1999թ. գարնանը ԱԺ ընտրություններում «Միասնության» կատարյալ հաղթանակի բերումով:
Այդ առավել շեշտված է ՀՅԴ-ի պարագայում, որի 1994 թ. «Դրո» ահաբեկչական կառույցի դատապարտումը (այն կամ դրա հայաստանյան բաժանմունքը ստեղծվել է 1992 թ., ՊԱԿ-ի կադրային սպա Յուրա Սարգսյանի միջոցով, «Դիտորդի վարկածը-1»), ՀՅԴ կուսակցության կասեցումը և մի շարք ակտիվիստների ու պարագլուխների դատավարությունը հետևանք էին հենց այդ քաղաքականության: Առավել ևս, որ դրա որոշ շրջանակներ սերտ համագործակցության մեջ էին ռուսական հատուկ ծառայությունների հետ:
Եվ ոչ պատահականորեն, հոկտ. 27-ին դահլիճ ներխուժած 5 ահաբեկիչներից 4-ը և անմիջական մասնակիցներից շատերը նախկին դաշնակցական-սկաուտներ էին և Ն. Հունանյանի հին մտերիմները: Պատահական չեն նաև Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո դաշնակցական
ամբաստյալների ազատ արձակումը լոկ «իրավիճակի փոփոխման բերումով», նոր իշխանություններին ՀՅԴ-ի ցայսօր սատարումը, «Դրո»-ի պարագլուխ և 1994-1998 թթ բանտարկված Հ. Մարգարյանի ահաբեկչության ծրագրից իրազեկությունն ու Նաիրի Հունանյանին կուսակցական քաջալերանքը, իսկ ավելի արտառոցը` որ ըստ Ն. Հունանյանի ցուցմունքի, Ռ. Քոչարյանի հետ բանակցություններում. «Նախագահը ամենասկզբում փորձեց ինձ հիշել, և ես հիշեցի, որ մենք դեռ 1988 թվ. Ստեփանակերտում ենք ծանոթացել…» (ի~նչ խեղկատակություն…, քրգործ հ. N°17, գ.թ. 170) :
16. ՀԱՐՑ. – Այս բոլորի հետ ի՞ նչ կապ և դեր ուներ Սամվել Բաբայանը, երբ այդքան հոլովվել է նրա անունը և հոկտ. 27-ի ու մասնավորապես Հ. Բաբուխանյանի առնչությամբ նա նույնպես հարցաքննվել է: Նկատի առնելով նաև այդ հանգամանքները կարո՞ղ ենք արդյոք խոսել «արցախյան կլանի» կամ այսպես ասած «արցախտի» մասին, ինչը նույնպես ակնհայտորեն դրսևորվեց հետագա տարիներին:
ՊԱՏԱՍԽԱՆ. – Արցախտը էթնիկական առանձնահատկություն չէ` այլ դարավոր լծի հետ կապված սոցիոհոգեբանական հետևանք, ինչպես ղարաբաղցիների ավանդական ռուսամետությունը: Այս հանգամանքը նկատի էր առնված ի սկզբանե, ինչպես ցլամարտից առաջ ցլերի ընդոստ սանձազերծումը, իսկ տվյալ դեպքում` որպես Հայաստանի սանձահարում: Այսինքն, հոկտեմբեր 27-ի շրջադարձային «հեղափոխությունը» այս կամ այլ տարբերակով մտնում էր դեռևս օրհասական Կենտրոնի մշակած «կուտուզովյան» ռազմավարության մեջ, ինչը կատարելապես հաջողվեց Ռուսաստանում, Հայաստանում, միջինասիական և մի քանի այլ տեղամասերում:
Այլ խոսքով, Արցախը եղավ այն խայծը, որով Հայաստանը վերակեռվեց Ռուսաստանի կարթին, իսկ Արցախի ազատագրումից հետո այն նշանակվեց վերահսկիչ հիմարացված հայաստանցիների վրա, ինչպես ռուսամետ մի բուռ չեչեններ` ողջ Չեչնիայի, կամ ինչպես ցայսօր շահարկվում է նաև եղեռնը ու «թուրքական սպառնալիքը», վասն Ռուսաստանի հետ հայոց անշրջանցելի, կենսական ու ցմահ «եղբայրության»: Այս կոնտեքստում ոչ միայն Ռ. Քոչարյան-Ս.Սարգսյան տանդեմը` այլև ղարաբաղյան քանի այլազան գործիչներ` այդ թվում նաև Ս. Բաբայանը, որոշակի դերն են ունեցել և շարունակում են ունենալ նախորդ իշխանափոխության, հոկտեմբեր 27-ի ոճրագործության և հետագա բոլոր գործընթացներում, ինչը ներկայանում է որպես սոսկ «ղարաբաղյան կլան»: Մինչդեռ, իրականությունը շատ ավելի խորքային է: Բացի Հայաստանի ներքաղաքական և տնտեսական կյանքում ունեցած սքող- բացահայտ միջամտություններից և կարևոր պաշտոնների առգրավումից, Արցախում են գտնվում հատուկ նշանակության ջոկատների ու ծառայությունների վարժարանները, որոնք մեկ անգամ չէ, որ ցույց են տվել իրենց «արդյունավետությունը» ներհայաստանյան իրադարձություններում34: Մասամբ, դրանով կարող է բացատրվել նաև Ս.Բաբայան-Վ. Սարգսյան իբր «տոտալ հակամարտությունը»:
Հենց այդ իսկ նկատառումներով, ՌԴ-ի հզորացման հետ արցախյան հիմահարցը պիտի չլուծվեր, Հայաստանում ղարաբաղյան «կլանը» պիտի ավելի ու ավելի զորանար և ոչ մի կերպ ընդդիմությանն ու հայաստանցիներին չզիջեր իշխանության բուն լծակները: Այս բոլորն արդեն եղելություն են:
17. ՀԱՐՑ. – Այդ դեպքում ո՞րն է եղել Ն. Հունանյանի դերը և ինչպես նա կարող էր հայտնվել նման ընդգրկուն ծրագրում:
ՊԱՏԱՍԽԱՆ. – Ըստ նրա կենսագրականի, նա դեռևս ուսանողական տարիներից եղել է շատ ակտիվ, անդամակցել կամ շփվել է տարբեր կազմակերպությունների թե կառույցների հետ ( ՀՀՇ, ՀՅԴ, ՀՄԸՄ, ՊԱԿ-ԱԱՆ, ԱԻՄ, «Երկրապահ», ՀՀԿ, և 1998-ին անգամ խցկվել Կ. Դեմիրճյանի նախընտրական շտաբ…), 1993 թ. տեղափոխել է Եվպատորիա, 1997-98 թթ. իշխանափոխության նախօրյակին վերադարձել Հայաստան և վերստին տրվել քաղաքական բուռն գործունեության, իսկ ամենահետաքրքիրն ըստ իր իսկ խոստովանության` նման մի գործողություն մտադրվել է դեռևս 1991 թ., բայց հանգամանքների բերումով իրագործել 1999-ին… («Հայկ. Ժամանակ», 23.01.2001: Արդյոք այդ նկատի չունե՞ր Ա. Հարությունյանի «ծանոթ ընդունակությունների» ակնարկը, «Հարց 13»-ի պատասխանում): Ըստ դատաքննչական հոգեբանների, նման «ամբիցիոզ» խառնվածքով անձը հեշտ է ուղղորդվում, ինչն էլ փաստվում է գոնե Թուրքիայի հետ կապված «լրտեսական կրքերով»:
Բայց արդյո՞ք միայն այդ, ի՞նչ էր անում նման անձը Եվպատորիայում35, բացի հայ համայնքում բուռն գործունեությունից, այդ ի՞նչ կապեր է ունեցել Ղրիմի Գերագույն Խորհրդի նախագահի տեղակալ ու Արցախի հետագա վարչապետ Անուշավան Դանիելյանի և նրա մերձակից, պատգամավոր, Ղրիմի «Վերածնունդ» կուսակցության նախագահ, հանրահայտ «մաֆիոզ», ողջ կազմակերպված «ռեկետի» պարագլուխ Վ. Շևցովի հետ (երբ հայտնի է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նրանցից շատերը երբեմի կգբեականներ էին… ), ավելի ուշ ինչո՞ւ են նրանք հրաժարվել Հ. Հունանյանի հետ ծանոթությունից (քրգործ հ. N°20, գ.թ. 37-42), ո ՞վ է մոսկվաբնակ այդ խորհրդավոր Կամոն, որին իբր որպես բուժվող Ն. Հունանյանը ծանոթացել Եվպատորիայում և որը արտառոց մի պատահականությամբ hոկտեմբ. 27-ից 10 օր առաջ ժամանում է Երևան, իսկ հենց հոկտեբեր 26-ին «հենց այնպես» այցելում Հունանյանների բնակարան, բացառիկ մի գործողության նախօրյակին ողջ հանցախմբի հետ քննարկելու համար… «սուջուխի պատրաստաման տեխնոլոգիան»…(Կամոյի ազգանունը մնում է անհայտ, հեռախոսահամարը իբր կորչում է Նաիրի գրպանից խուզարկության ժամանակ` դրա հետ բոլոր նրա հետքերը… քրգործ, հատոր N°17, գ.թ.9-13 ) :
Եվ ի վերջո, Ն. Հունանյանը այդ ի՞նչ «հանգամանքների բերումով» իրագործեց այդքան կատարյալ «ինքնագործունեություն», երբ անգամ Լ.Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, ըստ տարբեր քաղաքական այրերի հայտարարության. «հեղափոխությունը շարունակվում էր», իսկ Վ. Սարգսյանը 1995-96 թթ իրադարձություններից հետո քաղաքական սպանությունների «սև ցուցակում» էր :
Ահա այս, վերոնշյալ, և դեռ շատ այլ առումներով, Ն. Հունանյանը կարող էր ոչ թե գործիք կամ զենք լինել այլոց ձեռքին` այլ միայն «հրահանաձիգ մատը», որի մատնահետքերը խնամքով մաքրվեցին բուն «զինմեխանիզմի» վրայից 36, ինչը նույնպես ակնկալում է մեծ «պրոֆեսիոնալիզմ», որն արդեն Ն. Հունանյանի հունարը չէր կարող լինել, ոչ էլ նա նախորդ սպանությունների հեղինակը: Մի՞թե այլևս պարզ չէ, որ գործել է ոչ թե պարզ մի մեխանիզմ` այլ կատարելապես համակարգված ողջ մի «բարձր տեխնոլոգիական մեքենա», որի մանրամասները ահաբեկիչը վստահաբար չէր կարող գիտենալ, բայց զորությունը կռահելը` այո’, ու դրանից քաջալերվել, օժանդակող հանգույցները` նույնպես…
18. ՀԱՐՑ. – Այնուամենայնիվ որո՞նք կարող էին լինել վերոնշալ «հանգամանքները»:
ՊԱՏԱՍԽԱՆ. – Այն ինչը ցայստեղ բազմիցս և’ ասվեց, և’ խաչբառի պես ինքնաբերաբար երևակվեց իրադարձությունների շղթայմամբ: Դրանք էին. իշխանափոխությունը ՌԴ-ում և Հայաստանի ռուսական կողմնորոշումը, իրենց հանգուցային դեպքերով: Առաջինն ակնկալվում էր ի սկզբանե, երբ «հին գվարդիան» կուտուզովյան ռազմավարությամբ անցել էր ընդհատակ, սպասելով նպաստավոր ժամանակների: ՌԴ-ում` այդ տնտեսական խորը ճգնաժամն էր, ահագնացող կոռուպցիան և զանգվածների հարաճուն դժգոհությունը, ԱՊՀ այլ երկրներում` նաև նախկին ղեկավարների վերադարձը: Ուստի, Վ. Պուտինի հայտնությունը Կրեմլում չէր կարող պատահական լինել, իսկ 1998թ. ԱԴԾ-ի տնօրինությունում հայտնվելը արդեն հնարավոր շրջադարձի նախանշաններ էին ( ինչպես նաև Ե. Պրիմակովի, Ա. Լեբեդևի, Գ. Զյուգանովի և այլոց առաջխաղացումը), որի նախապատրաստումը վստահ եղել է մասամբ խաղարկային, մասամբ` բնական խմորմամբ: Մինչդեռ 1999 թ. օգոստոսին Վ. Պուտինի վարչապետությունից հետո իրադարձությունները` ի հեճուկս նրա «կրեմլյան» աջակիցների, զարգացան գլխապտույտ արագությամբ և բոլորովին այլ ուղղությամբ:
Ինչպես նշվեց, Հայաստանում դրանք ներդաշնակորեն արձագանքվեցին նախ Ռ. Քոչարյանի վարչապետությամբ37, ապա 1998 թ. նախագահությամբ, որի առաջին խնդիրն եղավ նախ ՀՅԴ պարագլուխների ազատագրումն ու թունդ ռուսամետ կուսակցական գործունեության օրինականացումը: Ելընթացը տրված էր, որին հաջորդեց 1998-99 թթ Վ. Սարգսյանի զինակիցների թե հենարանների սպանությունների շարքը (ոչ անպատճառ ՀՅԴ-ի կամ «ԴՐՈ»-ի նախաձեռնությամբ, դրա համար կային առավել որոշիչ ուժեր…), ինչն էլ նրան դրդեց վերոնշյալ գործընթացում քաղաքական դաշտ վերադարձած (բայց այլևս ոչ բավարար ռուսամետ) Կարեն Դեմիրճյանի հետ հաղթական դաշինքին: Մնում էր չեզոքացնել և’ այդ արգելքը, ինչն էլ իրականացվեց մեծագույն «պրոֆեսիոնալիզմով», որից հետո դեպքերն ու իրավիճակները զարգացան ըստ նախածրագրի:
Ակամա խոստովանանքի պես, հենց այդ են ակնարկում Ն. Հունանյանի «հանգամանքները», որին նա նախապատրաստվել էր վաղուց, իսկ ըստ այդմ ու նրա վերոնշյալ «ընդունակությունների» ոճրագործության իրականացման ընտրությունը կանգնել է նրա թեկնածության վրա38…
19. ՀԱՐՑ.– Ինչո՞վ է բացատրվում ոճրագործությունից անմիջապես հետո ռուսական «Ալֆա» հատուկ ջոկատի կայծակնային հայտնությունը Հայաստանում: Ո՞վ էր իրավասու այն կանչելու և մի՞թե Հայաստանում չկար նման ծառայություն:
ՊԱՏԱՍԽԱՆ. - Անշուշտ նման ծառայություններ Հայաստանում էլ կային, սակայն երկրում փաստացի երկիշխանության պատճառով անվստահելի էին թե’ ռուսամետ կողմի, և թե’ Ռուսաստանի համար: Մինչդեռ «Ալֆային» իրավասու էր հրավիրել միայն ՀՀ նախագահը ( ինչը հասկանալիորեն այդպես էլ չի պարզորոշվում…)` առավել ևս, որ չգիտես ինչու Ս. Սարգսյանը գտնվում էր Ղարաբաղում: Իսկ այն հանգամանքը, որ «Ալֆայի» և նրան օդանավակայանում դիմավորող հայկական ուժային պատասխանատուների միջև եղել է վիճաբանություն թե ո՞ւմ ենթակայության տակ է այն գործելու, խոսում է Հայաստանում այդժամ խիստ խառնակչական ու ոճրածին իրավիճակի մասին: Մինչդեռ, «Ալֆայի» իբր խնդիրն է եղել պատգամավորների ազատագրումը, իրավիճակի տնօրինումն ու… ահաբեկիչների չեզոքացնումը ( ՉԻ, N°623/ինտեր. N°783, 12.02.2007 թ. և «Դիտորդի վարկածը-1»): Հասկանալիորեն, վերջին առաջադրանքը խիստ ձեռնտու էր… ոճրագործության բուն կազմակերպիչներին (այդ այլորեն հետո կփորձեն իրացնել բանակցողները, մասնավորապես նույն ԱԱՆ փոխնախարար Գ. Գրիգորյանը: Այդ մասին իր տեղում): Բարեբախտաբար, այդ տեղի չունեցավ ճիշտ ժամանակին գոնե Երևանում իրավիճակը իրենց տնօրինության տակ վերցրած հայրենասեր ուժերի շնորհիվ (գեներալ Մ. Գրիգորյան, ՊՆախարար Վաղարշակ Հարությունյան և այլք):
Այսուհանդերձ, այս դրվագը ևս փարատում է «մի քանի ռոմանտիկների ինքնագործունեության» պաշտոնական վարկածը, ամրագրում «ռուսական գործոնի» առկայությունը, և Քոչարյան-Սարգսյան տանդեմի վերոնշյալ անմիջական պատասխանատվությունը այս հրեշավոր ոճրագործության մեջ :
20. ՀԱՐՑ. – Հարցը հարց է ծնում: Ցայստեղ ներկայացված իրողություններից նախ արձանագրում ենք, որ այդ ծրագիրը խմորվել է 1995-96 թթ, նախապատրաստվել 1997 թ. աշնանը, մասամբ իրագործվել 1998 թ. Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականով և հետևող խորհրդավոր սպանությունների շարքով, իսկ դրվել օրակարգ 1999 թ. գարնանը` կապված «Միասնություն» դաշինքի կայացման ու հաղթական հեռանկարների հետ (ի դեպ, միակ անկանխատեսելի հանգամանքը, որը չի զուգահեռվում ու դեռ կատարյալ հակոտնյա է ռուսական իրադարձությունների հետ… ): Ուրեմն, հոկտեմբեր 27-ի ոճրագործության բուն պատճառը Մեղրիի հետ տարածքային հնարավոր փոխանակումը չէ՞ր, ինչպես համոզում են ոմանք և դեռ միմյանց վրա բարդում իբր զիջողականության մեղք:
ՊԱՏԱՍԽԱՆ. – Ամենայն հավանակնությամբ պատճառներն համատեղվել են, ավելի ստույգ` մեկը ծածկել է մյուսին: Արդեն ակնարկվեց, որ 1999 թ. աշնանը Վ. Պուտինի գերխնդիրը Չեչնիայի դեմ սանձազերծված երկրորդ պատերազմն էր, թիկունքի ապահովումը և 2000 թ. մարտ ամսվա
նախագահական ընտրություններից առաջ Արևմուտքի հետ «բարեկամական համագործակցությունը» (վկա 12.09.1999 թ. իր ծրագրերի համաձայնեցումը Բ.Քլինթոնի և վստահ նաև Ռ.Քոչարյանի հետ, տե’ս «Իրադարձությունների ժամանակագրության», 7-րդ պարբերությունը): Այս առումներով Մեղրիի պայմանագիրը այդ նպատակների համար բազմակողմանիորեն նպատակահարմար էր և առերևույթ ներդաշնակ այն երաշխավորող երկրների շահերի հետ, իսկ հոկտ. 27-ի «հեղափոխությամբ»` երիցս առավել… Այնինչ, Ռ. Քոչարյանին իբր «արևմտամետ» ներկայացնելու փորձերը, ՀՀ խորհրդարանում զոհյալների հոգեհանգստին Վ.Պուտինի «ողբը» իբր «իր բարեկամներին ու Ռուսաստանին հասցված հարվածը» կամ զիջողականությունը սպանվածների վրա բարդելը` քաղաքական խարդավանքներ, որոնք բորովին էլ դրանց հեղինակների օգտին չեն: Ավելի շուտ` ճիշտ ընդհակառակը…
21. ՀԱՐՑ. – Կա փոքրիկ ևս մեկ հանգամանք, որը, որքան մեզ հայտնի է, այսքան վերլուծությունների ու հետաքննության մեջ զարմանալիորեն ըստ արժանվույն ուշադրության չի արժանացել: Այդ, ոճրագործության նախապես հոկտեմբեր 13-ին ծրագրավորումն է, ապա իբր «տեխնիկական» պատճառներով երկու շաբաթով հետաձգումը:
ՊԱՏԱՍԽԱՆ. – Այո’, ըստ Ն. Հունանյանի ցուցմունքի, Մուշեղ Մովսիսյանի հորդորանքով ոճրագործության նախանշված օրը եղել հոկտեմբեր 13-ը ( չորեքշաբթի, խորհրդարանական լսումներին սահմանված նիստեր, որին ներկա են լինում կառավարության անդամներն ու վարչապետը, քր. հատոր N°17, գ.թ. 182): Ուշագրավ է և միաժամանակ այդ հաստատող փաստ, որ Ս. Բաբայանի նամակը, Հ. Բաբուխանյանի, Հրանտ Մարգարյանի և Ա. Հարությունյանի հետ հանդիպումներ (այն էլ նրանց նախաձեռնությամբ, բացի Ա. Հարությունյանից` այն էլ Մ. Մովսիսյանի հորդորանքով…) տեղի են ունեցել դրանից մեկ-երկու շաբաթ առաջ, սեպտեմբեր-հոկտեմբեր սահմանագծում, ակնհայտորեն նպատակ ունենալով համոզվելու Ն.Հունանյանի վճռականության մեջ և գոտեպնդելու նրան: Այլ մեկ հանգամանք, նա, Կ. Հունանյանը և երրորդ ահաբեկիչ Է. Գրիգորյանը հոկտ. 13-ի նախօրերին մեկնում են Մարտունի ( հաջորդ անգամ և նույն կազմով հոկտ. 24-ին` հոկտ. 27-ից երեք օր առաջ 39…): Ի դեպ, Ն. Հունանյանը այդ խորհրդավոր Տիգրան Նազարյանի հետ ևս հոկտ. 13-ին և 27-ին ունեցել է համապատասխանաբար 5 րոպե 45 վայրկյան և 5 րոպե տևողությամբ հեռախոսային խոսակցությունները, ինչը սովորաբար նրանց խիստ կարճատև և մշտական զանգերի համեմատ նշանակալից է40 (կարճատև զանգերը թերևս եղել են զգուշավորության նկատառումներով):
Սակայն նախածրագրված հոկտ. 13-ի գործողությունը հիրավի երկու շաբաթով հետաձգվել է, հետագայում բանտախցում «ինքնասպանված» Վ. Գալստյանի իբր բացակայության պատճառով, ինչը բնավ էլ համոզիչ չէ41: Առավել խոսուն է այն իրողությունը, որ հոկտ. 13-ից հետո ՀՀ նախագահության անձնակազմի ղեկավար Ա. Հարությունյանը ինքն է զանգահարում Ն. Հունանյանի բնակարան, «նույն տեղը, նույն ժամին» գաղտնախոսքով թելադրում հանդիպում և տալիս վերջին ու հանգամանալից ցուցումները և մասնավորապես Կ.Դեմիրճյանի ու Վ. Սարգսյանի չեզոքացման անհրաժեշտությունը42 ( քր. հ. N°17, գ.թ. 124-125 ; 165-166):
Եվ այս դեպքում էլ տվյալ առեղծվածը կմնար անթափանցելի, եթե նորից չլայնացնեինք դիտարկումների շրջանակը և մասը չքննարկեինք ամբողջության մեջ:
1999 թ. ամռանն ու աշնանը Ռ. Քոչարյանն ու Հ.Ալիևը հանդիպել են մի քանի անգամ և վստահ քննարկել «Մեղրիի տարբերակի» որոշ հանգամանքներ: Վերջին հանդիպումից հետո, հոկտեմբեր 8-ին հրաժարական է տալիս Հ. Ալիևի արտաքին գործոց խորհրդական և թունդ ՆԱՏՕ-ական Վաֆա Գուլուզադեն: Ասվեց, որ հոկտեմբեր 20-27 ղարաբաղյան հարցի կարգավորման ամենաինտենսիվ շրջաններից էր: Հոկտեմբեր 20-ին ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Սթիվեն Սեստանովիչը և Մինսկի խմբի (ՄԽ) ամերիկյան եռանախագահ Քերի Քավանոն Երևանում հանդիպում են
Ռ. Քոչարյանի, Վ. Սարգսյանի, Վ. Օսկանյանի և Ս. Սարգսյանի հետ, իսկ հաջորդ օրը բանակցությունները Բաքվում շարունակում Հ. Ալիևի, նրա քաղաքական խորհրդական Ս. Աբիևի, արտգործնախարար Թ. Զուլֆուգարովի և ՊՆախարար Է. Նամազովի հետ: Այդ հանդիպումից երեք օր հետո հրաժարական են տալիս Թ. Զուլֆուգարովն ու Է. Նամազովը: Հետագայում նրանք այդ բացատրել են, Նոյեմբեր 18-19 Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովից առաջ տարածքների փոխանակման բուռն քննարկումների և այդ տարբերակին հետ համաձայն չլինելու պատճառով, ինչը նրանց համար Ղարաբաղի վերջնական կորուստն էր:
Անկասկած նույն վիճակն էր Հայաստանում, սակայն առանց հրաժարականների: Իրավիճակի տեր Վ. Սարգսյանն ու Կ. Դեմիրճյանը այդ հաստատ չէին անի, մյուսները` նույնպես, որոնելով վիճակի ընդհանուր հանգուցալուծման այլ միջոցներ, մինչ այդ փորձելով վերջին հնարավորությունները: Ուստի, ավելի քան ակնհայտ է, որ ոճրի նախապատրաստված սցենարը հոկտեմբերի 13-ին ոչ մի դեպքում չէր կարող տեղի ունենալ, ո’չ անգամ հոկտ. 20-ին, որից մի քանի օր հետո կայանալու էր ՀՀ Անվտանգության Խորհրդի բախտորոշ նիստը, որն էլ վրդովված լքել էին Վ.Սարգսյանն ու Կ. Դեմիրճյանը, վստահաբար առանց հրաժարականի միտումի: Եվ հենց այդ էլ տվել է ոճրի հրահանգը…
Չարաբաստիկ հոկտեմբեր 27-ի առավոտյան Ռ. Քոչարյանը արցախյան հարցի վերաբերյալ հեռախոսազրույց է ունենում Բ. Ելցինի հետ, ապա ընդունում ամերիկյան պատվիրակությանը, իսկ երբ այն Երևան-Մոսկվա-Անկարա չվերթով ուղևորվում էր թուրքական իշխանությունների հետ
շարունակելու ղարաբաղյան քննարկումները` Հայաստանի Ազգային Ժողովում գնդակահարվում են երկիր բուն պարագլուխներն ու «Մեղրիի տարբերակի» ընդդիմադիրները…( ԱԶԳ, #026, 12/02/2008) :
Դրանից հետո, մինչ այդ հասարակությունից թաքցվող «Մեղրիի տարբերակը» սկսվեց կցկտուր հոլովվել, հատկապես 2000 թվականին, ապա աստիճանաբար մարվեց` վստահաբար Ռուսաստանի հզորացմամբ և միջազգային իրավիճակի փոփոխությամբ: Մինչդեռ, 2002 թ. Հ.Ալիևը Հայսատանին մեղադրում էր «իր ասածներից նահանջելու համար», Ֆրանսիայի արտգործնախարարությունը Հ. Ալիևին` գաղտանապահության պայմանավորվածությունը խախտելու և «մինչև կողմերի միջև վերջնական համաձայնությունը, դրա մանրամասները հրապարակելու համար», իսկ 09.02.2008 թ. իշխանությունները Լ. Տեր-Պետրոսյանին` «Մեղրիի պայմանագրի» պատճեն հրապարակելու, այն հոկտեմբեր 27-ի ոճրագործության հետ առնչելու և քաղաքական նպատակներով շահարկելու համար:
Սակայն, անկախ վերոշարադրյալից, ծով փաստարկներից և վերջին հանգամանքներից առավել, նախապես հոկտեմբեր 13-ին ծրագրավորված նման մի ոճիր միջազգային այդպիսի բուռն իրավիճակում երկու շաբաթով հետաձգելը, որևէ կերպ Վ. Գալստյանի բացակայության, «տեխնիկական պատճառներով» և անգամ հանցախմբի կամքով ՉԷՐ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ !!!
Այս ամենը որպես «պատահական զուգադիպություն» ընդունելու համար հարկ է լինել Աստծուց սերնդից սերունդ նզովված, աներևակայելի ու անբուժելի «դեբիլ», կամ վերջին սրիկան, կամ էլ շատ խոհեմ և շատ զգուշավոր, երբ կենտ այս իրողությունը տարակուսանքի չնչին անգամ տեղ չի թողնում, որ հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը ոչ միայն ծրագրավորված էր պետական վերին օղակներում` այլև ըստ իրավիճակների խմբագրվում և խաղարկվում էր բացառիկ հաշվենկատությամբ և ծրագրի տարբեր օղակների միչև մանրակրկիտ համակարգումով :
22. ՀԱՐՑ. – Որքանո՞վ են վստահելի Ն. Հունանյանի ցուցմունքները, երբ նա բազմիցս փոխել է դրանք և հաճախ հակասել ինքն իրեն:
ՊԱՏԱՍԽԱՆ. – Այնքանով, որքանով նա… ստում է, մոռանում կարևորագույն հանգամանքներ (մինչդեռ հիշելով խիստ անկարևոր մանրուքներ), միտումնավոր խճողում իրողություններն ու հետաքննությունը, ըստ հանգամանքների հայտնելով նաև կիսաճշմարտություններ: Հենց դրանց ճշտումը, ամրագրում և այլորեն համադրումը իրարամերժ տվյալներով ու տարաբնույթ փաստերով, հնարավորություն է տալիս վերաիմաստավորել գլուխկոտրուկ «խաչբառն» ու վերականգնել եղելությունը. «Ստիպիր ստել` կիմանաս ճշմարտությունը» սկզբուքով («ՏԱՊԱՆԱՔԱՐ» հղում)…
Նույնը նաև այլոց պարագաներում, այս անգամ նաև «կոտորակների» ու երկրորդական պարագաների կրճատման, մաթեմատիկական «բյուր անհայտով բյուր հավասարումներ կազմելու», և անշուշտ, ըստ էիզմի բուն էությունների երևակման սկզբունքներով, ինչն էլ ջանում ենք կիրառել այստեղ: Զի, եթե հնարավոր է գենետիկական մեկ բջջով կլոնաժավորել ամբողջ մի կենսաձև, ապա անգամ մի քանի իսկություններով և էություններով ճշմարտությունը վերականգնելը այլևս անհնար հրաշագործություն չէ:
23 ՀԱՐՑ.– Բայց միթե այս բոլորից անտեղյակ են օտար տերությունները և եթե ոչ, ապա ինչո՞ւ են լռում, երբ թմբկահարվեց օրինակ Լիբանանի նախկին վարչապետ Ռ. Հարիրիի սպանությունը43 :
ՊԱՏԱՍԽԱՆ. – Անտեղյակությունը բացառվում է (այն էլ հզոր հետախուզության, հեռացած վկաների և արտահանված փաստագրության առկայությամբ ), իսկ լռեցին նաև Չեչնիայում կատարվող կոտորածների և անգամ 2008 թ. ընտրական արյունահեղությունների պարագաներում (մի քիչ թափահավելը պարզապես հասարակական ընդվզման հետևանք էր ): Զի, նախ ՌԴ-ն արդեն նրանց քիչ թե շատ դաշնակիցն էր, մինչդեռ Սիրիան և նրա արբանյակ Լիբանանը` ոչ: Երկրորդ, Արևմուտքը Անդրկովկասում ուներ կենսական շահեր, և նրանց առաջին հերթին հետաքրքրում էր թեկուզ բռնատիրական կայունությունը` քան անկայուն դեմոկրատիան (ավելի ուշ այդ բացեիբաց հայտարարեց Արթուր Բաղդասարյանը): Առավել ևս, որ իշխանափոխության այլընտրանք էլ չկար: Եվ երրորդ, ուժի մեջ էր մնում նաև այս վարչախմբի «կոմպլեմենտար» քաղաքականությունը և արցախյան հիմնահարցի շուտափույթ լուծման հնարավորությունը, ինչը շահարկվեց նաև հետագա տարիներին և դեռ կարող է շահարկվել գալիք գործընթացներում:
Եվ ի վերջո, Մեղրիի տարբերակը 1992 թ, ծնվել է ԱՄՆ-ում և ձեռնտու էր Արևմուտքին:
Այս բոլորը գալիս են ևս մեկ անգամ հավաստելու, որ ոճրագործությունը հանգամանալից հաշվարկված էր նաև միջազգային ենթատեքստով, ինչը նույնպես չէր կարող լինել ոչ միայն ինչ-որ «ռոմանտիկների»` այլև սոսկ «ղարաբաղյան կլանի» ինքնագործունեությունը:
24. ՀԱՐՑ. – Ուրեմն, ոճրագործությունը պաշտոնապես կարող է երբեք չբացահայտվե՞լ :
ՊԱՏԱՍԽԱՆ. – Ամբողջովին և պաշտոնապես` թերևս ոչ: Հատկապես, եթե դրանում հիրավի առկա են ռուսական ծառայությունների «ձեռնոցները» և հզոր տերությունների լռելյայն մեղսակցությունը` ինչպես օրինակ եղեռնի ու նման այլ պարագաներում: Զի, հետևանքները արդեն կունենան պատմա-
քաղաքական բախտորոշ անդրադարձ` հատկապես ազգային գիտակցության առումով: Մինչ այդ, այս իշխանությունները ամեն գնով պիտի ջանան շահարկել տվյալ իրավիճակն ու նշյալ հանգամանքները, երկարաձգել իրենց բռնատիրությունը, հնարավորինս սրբագրել ցանկացած մանրուք, իսկ այլք` առավելագույնս շահարկել նրանց դեմ այս «կոմպրոմատը», ինչի ականատեսներն ենք ցայսօր:
Այս իրողությամբ են բացատրվում ոճրագործ խմբի ամեն գնով իշխանությունը պահպանելու մոլեգնությունը, հոկտ. 27-ի քննչական հանձնախմբի ղեկավար, երբեմնի զինդատախազ, ապա առժամյա լռությունից հետո ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Ջահանգիրյանի հոկտ. 27-ի գործը բուն ավարտին հասցնելու վճռականության, «Նոր ժամանակներ»-ի կուսակցապետ Ա. Կարապետյանի իրազեկ հայտարարություններին հետևած, ինչպես նաև զանգվածային ձեռբակալությունները, հատկապես նրանց, որոնք դեռ մնացել էին պետվարչական և ուժային կառույցների միջին օղակներում, և ինչ-որ բան գիտեին հոկտ. 27-ի առնչությամբ: Նկատենք, որ 26.10.2007 թ. նախընտրական իր հանրահավաքում Լ. Տեր-Պետրոսյանը հոկտ. 27-ի բացահայտում հռչակելով հանդերձ հաջորդ նախագահի առաջին պարտավորություններից մեկը, բավարարվեց միայն «Ալիկ Հարությունյանի գլուխը» պահանջելով, իշխանություններին լոկ փնովմամբ, բայց հասկանալիորեն առանց «ռուսական գործոնի» չնչին իսկ ակնարկի: Սակայն այդ անգամ բավարար էր նրա և համարձակ այլոց աստիճանական նահանջի և ի վերջո հոկտ. 27-ի վերբերյալ կատարյալ լռության համար, ողջ մեղսակից համակարգի այլազան ճնշումների, բռնությունների և սպառնալիքների տակ:
Այս ամենը ոչ այլ ինչ են` քան ոճրագործությունից անգամ մեկ տասնամյակ անց հետքերի հետևողական մաքրագործում, «պայթուցիկ» անհատների ականազերծում, բայց նաև մեղսության ճչացող փաստ: Այնինչ, ռուսական կողմի ոչ միայն բուռն աջակցությունը սույն իշխանություններին` այլև անմիջական մասնակցությունն ու հսկողությունը ընտրական ողջ գործընթացին (տե’ս ստորև ), նույնպես տարակուսանքի չնչին տեղ չեն թողնում նաև նրանց մեղսակցության խնդրականում:
Այսուհանդերձ, հնարավոր են նաև անկանխատեսելի զարգացումներ, ինչպիսի մեկ ձախորդ փորձ էր 2008 թ. ընտրական պոռթկումը, որը թեև ճնշվեց, սակայն բարոյահոգեբանորեն լիցքավորեց հասարակական լայն զանգվածներին: Ի վերջո Հայաստանը փոքր երկիր է, իսկ այսօր հայտնվել է աշխարհաքաղաքական խիստ անկայուն և երբևէ կտրուկ իշխանափոխության իրավիճակում, երբ սովորաբար նորերը ջանում են ջրի երես հանել նախորդների աղտը: Առավել ևս, որ ըստ ՀՀ օրենսդրության և Գլխ. դատախազի հայտարարության. «Հոկտեմբեր 27-ից տարանջատված մասի կարճման որոշումը կարող է վերանայվել և հետաքննությունը վերականգնվել նոր ի հայտ եկած
25. ՀԱՐՑ. – Այսքան խոսվեց «ռուսական գործոնից», բայց ոչ մի որոշակի փաստ: Չափազանցված չէ՞ արդյոք այդ «գործոն»: Եվ եթե ոչ, ուրեմն հա՞րկ է մեկընդմիշտ կտրել ռուսական «պորտալարը»:
կադր 2008 թ. փետրվար 19–ի հաջորդ օրը ընտրությունների վերաբերյալ EuroNews-ի ռեպորտաժից: Պատկերում ՌԴ Անվտանգության Խորդհրդի քարտուղար Վ. Ռուշայլոն է, շրջապատված ռուսական բարձրաստիճան պաշտոնյաներով: Ռեպորտաժի հեղինակները այս հազիվ 1,5 վրկ տևողությամբ կադրը որոշակի ենթատեքստով զետեղել էին հենց Ռ. Քոչարյանի քվեարկության ճիշտ պահին…
ՊԱՏԱՍԽԱՆ.- Հարկ է կտրել բոլոր այն «պորտալարերը», որոնք ի վերջո դառնում են կախաղանի թոկ: Կտրվում է նաև մայրական պորտալարը, որը բնավ չի նշանակում թշնամացում` թերևս ընդհակառակը:
Ինչ վերաբերում է որոշակի փաստերին, բնական է, որ որքան դեպի վեր ու խորը` այնքան դրանք պակասելու էին, այնինչ «Չեմ տեսնում` չկա» համոզմունքը չի փրկում անգամ կույրերին: Դեռևս ոչ ոք չի տեսել տիեզերական «սև խոռոչները», սակայն դրանց գոյությունը փաստարկված է շրջակայքի իրադարձություններով: Նույնը վերոնշյալ ու դեռ քանի իրադարձությունների` այդ թվում նաև 1915 թ. ողբերգության պարագայում: 2008 թ. նախագահական ընտրություններում «ռուսական գործոնը» նույնպես ակնհայտ չէր, բայց այն նկատել էր EuroNews-ի տեսալրագրողը: Այսուհանդերձ, այդ քանի՞սը բարձրաձայնեցին, թե ի՞նչ գործ ուներ թեկուզ բարեկամ մի երկրի Անվտանգության Խորհրդի քարտուղարը զուտ ներազգային իրադարձությունների հենց բովում և
ՌԴ-ի ФСБ գեներալ Սերգեյ Երյոմինը ՀՀ ոստիկանության Երևանի վարչության պետ Ն. Նազարյանի և հայ ոստիկանների շրջապատում: Ըստ որոշ լուրերի, նա Երևան էր ժամանել մարտի 1-ից առաջ և հեռացել միայն 27-ին, ինչը առիթ է տվել ենթադրելու, որ բոլոր բռնությունները կատարվել են Ռուսաստանի գիտությամբ և համաձայնությամբ: Այս լուրերը պաշտոնապես չեն հերքվել ( «Հայկ. Ժամանակ» , #51(2000) 04.04.2008):
որքանո՞վ էին դրանք վտանգում Ռուսաստանի անվտանգությունը : Եվ ի վերջո,ՌԴ-ն հեռահար հրթիռներիանհրաժեշտություն չուներ ինչպես Դուդաևի պարագայում, երբ տեղում «բիոլոգիական զենքեր» հիրավի չէին պակասում…
26 . ՀԱՐՑ. – «ԷՈՒԹՅՈՒՆ» միաբանության և մասնավորապես Վարպետյանի դեմ ոտնձգությունները եղել են նաև հոկտեմբ. 27-ից առաջ: Ուրեմն ինչո՞ւ դրանք, Հայաստանից նրա արտաքսումն ու հաջորդող հետապնդումները առնչել այդ ոճրագործության հետ :
ՊԱՏԱՍԽԱՆ.– Բարձրագույն սպանությունների շարքը նույնպես սկսվել էր հոկտեմբ. 27-ից առաջ, և նշանառում էր նույն գերնպատակը` Հայաստանի վերաենթակայացումը, որի համար հարկ էր չեզոքացնել ազգամետ, ազատամիտ թե հնարավոր բոլոր արգելքները44 : Երկրորդ. այդ առաքելությունը ստանձնել էր ՀՀ նախագահական գրասենյակը, դեպի ուր տանում են թե’ ոճրագործության, և թե’ Վարպետյանի դեմ «սարքած գործի» հետքերը45 : Երրորդ, եթե Վարպետյանը սոսկ անցանկալի անձ է արդի իշխանությունների համար, ապա ինչո՞ւ արտաքսումից բացի հաշվեհարդարի սպառնալիքները (անգամ որդու ու թոռների նկատմամբ ) ու զազրելի զրպարտանքները` արտերկրյա ողջ մի գործակալական ցանցի զորագրմամբ (այն էլ երբեմնի խորհրդամետ, արդ` ռուսամետ…): Չորրորդ. ինչո՞ւ է սույն ակնարկի լոկ հիշատակումը խափանում արտաքսման առեղծվածի հանգուցալուծումը: Եվ ի վերջո, որոշ թերասացություններով հանդերձ, կա՞ն արդյոք սույն շարադրանքում ծանրակշիռ տեղեկություններ, ինչը մնում է ընթերցողների և հատկապես իրավագետների դատողությանը:
Եվ վերջին ևս մեկ նկատառում: Հնարավո՞ր է արդյոք, որ մեր վտարումն ու հետապնդումներն առնչվում են գործող անձերից ոմանց անձամբ ճանաչելու և նշյալ մի քանի հանգամանքների ակամա իմացության հետ46: Իսկ եթե այո’, ուրեմն մենք ինքնին հոկտեմբեր 27-ի ոճրագործության կենդանի ու ակամա «իրեղեն մեկ ապացույցն» ենք: Այդ դեպքում ամենայն բացատրվում և «ազգային խաչբառը» գտնում է իր միակ հանգուցալուծումը:
Ահա այս բոլոր նկատառումներով, առնչությունը կարող էր միաժամանակ լինել թե’ ուղղակի, իսկ ազգա-գաղափարական առումով` նաև ընդհանրական, ինչպես Մեղրին թե’ հոկտեմբեր 27-ի դրդապատճառ, բայց առավելաբար առիթ` ռուսական կողմնորոշման: Այսուհանդերձ, մեր վտարումն ու հետապնդումները ավելի ու ավելի ներկայանում են որպես հոկտեմբեր 27-ի հետևանք:
27. ՀԱՐՑ. – Այս դեպքում մի՞թե առավել նպատակահարմար չէր հայրենիքում նրան կատարյալ հսկողության տակ պահելը, երբ դրսում կարող էր բացահայտել այս ամենը :
ՊԱՏԱՍԽԱՆ. – Առաջին հայացքից թվում է` այո’: Սակայն նկատենք, որ կամա թե ակամա շատ այլ վկաներ նույնպես արտաքսվել են, այդ թվում նաև «գործող անձ» Տ. Նազարյանը (տե’ս աստղիկ 17): Անգամ ԱՄՆ իբր «գործուղումից» հետո ԱԱԾ իր գործընկերները խորհուրդ են տվել «առաջիկա 10 տարին ընդհանրապես մոռանալ Հայաստանի ճանապարհը» ( բայց ինչո՞ւ հատկապես 10 տարի, արդյո՞ք ըստ Ռ. Քոչարյանի ենթադրվող նախագահության 47… ՉԻ, N°565/ինտեր. N°725, 26.05.2006): Մինչդեռ մեր որդուն ԱԱԾ աշխատակիցները խորհուրդ են տվել հորը փոխանցել. «որպես լավագույն վարիանտ հաշտվել վտարման հետ, հակառակ դեպքում կկանչեն և հարցը կլուծեն այլ կերպ…» ( ???) :
Հոկտեմբեր 27-ի հետ կապված քիչ թե շատ վկայություններ ունեն շատ-շատերը: Ամենայն հավանականությամբ, նման շատ այլ դեպքեր հետապնդել են անգամ աննշան վկայությունները մեկ տեղ համախմբումից խափանելու նպատակ, ինչը հետաքննության վերականգնման դեպքում օղակ առ օղակ կարող էր բացահայտել ոճրագործության ողջ շղթան: Այնինչ ցիրուցան ու դրսում առանձին մանրակները վտանգ չէին ներկայացնի, անգամ շատ ավելի քաջատեղյակ անձանց ու տվյալների պարագայում: Զի, վերոնշյալ պատճառներով, ոչ մի երկիր այս հետաքննությանը ընթացք չէր տա:
Թերևս կա նաև վտարման օժանդակ ևս մեկ նկատառում. Երևանում մեր գրասենյակը, արխիվներն ու հարազատները մնում էին պատանդ տվյալ իշխանությունների ձեռքերում, ինչ նույնպես թվում է լինել նաև շատ այլոց պարագան, ինչպես հայրենիքը` ողջ սփյուռքահայության համար: Եվ այդ հատկապես Սփյուռքի նախարարության ստեղծմամբ և ի դեմս հայտնի «ֆեյա գեստապոյի»48…
Այստեղ ևս հաշվարկները վերին աստիճան «պրոֆեսիոնալ» են, և ինչպես խորհրդային ժամանակներում, ծանոթ սկզբունքներով ու համասփյուռ մի ողջ ցանցի միջոցով ցայսօր ղեկավարվում են այլորակ մեկ «կենտկոմից»: Լոկ այն տարբերությամբ, որ այնժամ անցանկալի անձինք невыздной էին (ռուս. ելքի արգելում ), իսկ այժմ` невьздной (մուտքի արգելում )…
28. ՀԱՐՑ. - Ի՞նչ էր միտում ԱԱԾ փոխտնօրեն Գ. Հակոբյանի հետ Վարպետյանի հանդիպման Կ.Պարունակյանի հորդորանքը, և ի վերջո ինչո՞ւ էր հենց 2000 թ. այդ համակարգում հանկարծ առաջնային դարձել «ազգային ինքնագիտակցությունը» :
ՊԱՏԱՍԽԱՆ.– Կ. Պարունակյանի հորդորանքը կարող էր նկրտել ինչ-ինչ հանգամանքներից մեր իրազեկության հետ կապված «նուրբ հարցաքննություն» (տարբեր միջոցներով այդ շարունակվում է ցայսօր…) կամ ընդհակառակը` նախապատրաստվող «սև ցուցակից» փրկելու փորձ ( ի վերջո նա մեր բարեկամի սերտ մտերիմն էր): Իսկ ԱԱԾ-ում հանկարծ «ազգային ինքնագիտակցության» կարևորումը ինքնին խոսում է այդ համակարգում որոշակի փոփոխությունների մասին` վստահաբար կապված հոկտեմբ. 27-ի և 2000 թվի գարնանից սկսյալ արտաքին ու ներքին քաղաքական բուռն . իրադարձությունների հետ: Բոլոր դեպքերում Կ. Պարունակյանի նախաձեռնությունը այդ խիստ խառը ժամանակներում չէր կարող լուրջ հիմքեր չունենալ: Ավելի ուշ, եթե ոչ նա, ապա ԱԱԾ այլ աշխատակիցներ են այլոց միջոցով զգուշացրել մեր «գլխին սարքված» գործի վերաբերյալ: Ավելին իմանալ չի հաջողվել, զի ըստ նրանց, դրանով զբաղվող բաժինը «հույժ գաղտնի» է, աշխատակիցները` սարսափելի «մուռտառ», ինչը հաստատում է այդ համակարգում «սև ձեռքերի» առկայությունը, իսկ վերին մեղսակիցների համար ծառայում որպես լրացուցիչ ապահովություն:
29. ՀԱՐՑ. – Ինչո՞ւ է ցայսօր լռել Վարպետյանը և հանկարծ համարձակվել բացահայտվել :
ՊԱՏԱՍԽԱՆ. – Բոլորի պես նախ «շառից» հեռու մնալու մտայնությամբ, ապա վասն որոշ անձանց ապահովության, այնուհետև ոճրագործության այլ հանգամանքների անտեղեկությունից և ի վերջո պատասխանատվության լրջությունից: Իսկ բացահայտվում ենք նախ գիտակցության ու խղճի
այլևս անտանելի բռնադատությունից, ապա Հայաստան երբևէ այցելելու հուսալքությունից` այսուհանդերձ արժանավոր անձանց ու հարազատների նկատմամբ որոշ մտահոգությամբ (որտեղից էլ որոշ թերասացություն, ինչը միշտ էլ հնարավոր է լրացնել):
Այս բոլոր առումներով ևս, հոկտեմբեր 27-ի «պայթյունից» տարաչափորեն բեկորահարվել և ազգովի անդամահատվել ենք բոլորս, ինչը նույնպես ոչ մի դեպքում չէր կարող լինել «մի քանի թափթփուկների ինքնագործունեությունը»:
30. ՀԱՐՑ. – Ուրեմն դրա բուն հեղինակը կամ հեղինակները հանճարե՞ղ են: Ի վերջո որոշակիորեն ովքե՞ր են նրանք և մի՞թե այդպես էլ մնալու են «անհայտ զինվորներ» :
ՊԱՏԱՍԽԱՆ.- Ոչ այնքան հանճարեղ` որքան լկտի, նենգ ու արհեստավարժ փորձագետներ, սակայն ոչ մի դեպքում «ինքնագործ ռոմանտիկներ»: Եվ որքան էլ ոճրագործությունը «կոլեկտիվ» է, բուն պատվիրատուն, հեղինակներն ու ծրագրավորողները` անհաս, առկա է դրանց մեկ ակնառու ներկայացուցիչը. Հայաստանի արդեն «միակ տղամարդը», այն է` շեքսպիրյան Ռ. 0,0003-րդ49, այսինքն` Ռոբերտ Քոչարյանը: Այնքան լկտի, նենգ, խարդախ ու քինոտ, որ պարզ մահականացուներս, այսքան փաստերով հանդերձ, դժվարանում ենք հավատալ նման արարածի կենդանի գոյությանն ու սատանայություններին: Մինչդեռ, իր նախագահության ողջ ընթացքում նրա կատարած խարդավանքները, զեղծարարությունները, բռնություններն ու անպատկառ ուրացումները, և հատկապես 2008 թ. մարտի 1-2 խաղաղ ցուցարարների դեմ սանձազերծած սպանդն ու չքմեղացումը աներկբա ապացուցում են նրա «ստալինյան ոճրագործությունների» հակումը, խառնվածքն ու էությունը, և մուժիկ ցարերի «наглость города берет» հանրահայտ գործելաոճը (ռուս. «Լկտիությունը քաղաքներ է գրավում», բայց նաև… իշխանություն): Այնքան նենգ ու լկտի, որ այսքանից հետո դեռ վճռել է վերստին վերադառնալ իշխանություն, ինչը նրա միակ փրկությունն է…
Գոնե վերին մեկ անձի վերաբերյալ, այստեղ այլևս չնչին իսկ տարակուսանք լինել չի կարող:
* * *
Քննախուզական այս հարցաքննությունը կարելի էր շարունակել անվերջ` նույնքան հակաճառություններով և լրացուցիչ փաստագրումներով, որոնք որքան էլ խճճեին «Արիադնայի թելը»` նույնքան էլ ոստայնացանցը հանգուցելու էին հիմնական պատասխանատուների շուրջ, թեկուզ դրանից դուրս պրծնեն «շերեփուկները», իսկ «շնագայլերն» էլ ջանան պատառոտել այն: Իսկ, եթե այդուհանդերձ բացակայում են խիստ որոշակի հանցանիշեր, ապա առկա է նաև իրավաբանական ուժ ունեցող ՀԱՆՑԱՆԻՇԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈԻՆ: Եվ, ինչպես ասվեց, եթե արդ հնարավոր է ԴՆԹ-ի մեկ մոլեկուլով «կլոնաժել» ողջ կենդանատեսակը, ապա այսքանն էլ բավարար է հանգուցային եզրահանգումներով ամփոփելու համար իրադարձությունների համայնապատկերը:
—————————————————————————————————————————
34 Ըստ արտահոս լուրերի, Ղարաբաղից բերված հետախուզական հատուկ տեխնոլոգիաներ ու մասնագետներ տեղավորվել են Երևանի «Դվին» հյուրանոցում և իրականացրել հսկողությունը նաև Վ. Սարգսյանի նկատմամբ, հատուկ ստորաբաժանումներ` որոշ պետպաշտոնյաների պաշտպանությունը, այլք` հակացույցային բռնություններ, մյուսները զբաղվել են քաղաքական ու հասարակական գործիչների առինքումով: Անձամբ ծանոթ ենք նմաններին և ինքներս եղել ենք դրա զոհերից մեկը, սակայն մեր փոխարեն անհասկանալիորեն Ղարաբաղում հայտնվեց մեր նվիրյալ ու կատարելապես միամիտ կողակցուհին (երբ այնտեղ ոչ մեկ ծանոթ չուներ) և ընկավ տեղական ՊԱԿ-ի ձեռքը, որից հետո կրկնում էր թե «Հայաստանը պիտի կառավարեն միայն ղարաբաղցիները »… Մնացյալը հարկ է հարցնել ՊԱԿ/КГБ-ի պաշտոնաթող գնդապետ Գևորգ Սարգսյանցից: Մենք ավելին չիմացանք ու երբեք չենք իմանա…
35 Ըստ «չար լեզուների», Յալթայի և Եվպատորիայի շրջանում գտնվում է Այպետրի սարը, որի հյուսիսային լանջին տեղակայված է 60-ականներին կառուցված օտարերկրյա ահաբեկիչների պատրաստման ռուսական վարժարանը (Zhamanak.com , 27.10.2006): Թե ի՞նչ «զուգադիպությամբ» էին մեր սկաուտները հայտնվել այդտեղ` մնալու է անհայտ, բայց որ թեկնածուները զորագրվում են հենց նման արկածախնդիր շրջանակներից` այդ այլևս «պատահականություն կամ զուգադիպություն» չէ:
36 Հանցախմբի հետ նման փորձ եղել է հենց ոճրից հետո (այդ մասին` առանձին): Իսկ բացի հոկտ. 27-ի հետ մոտակա թե հեռակա որևէ առնչություն ունեցող ոմանց խորհրդավոր մահերից, այլոց արտաքսվելուց, լռեցվելուց թե առինքնվելուց, ինքնին խոսուն է նույն 2002 թ. անաչառ լրագրող-վերլուծաբան Մարկ Գրիգորյանի դեմ մահափորձը, որը եվրոպական հեղինակավոր լրատվամիջոցներից մեկի պատվերով պատրաստում էր հոկտ. 27-ի վերաբերյալ նյութ, այն էլ ոչ թե ինչ-որ դրվագի` այլ վերլուծական հոդված, ինչպիսինը թերևս սույնն է: Այս առումով նույն թվականին մեր արտաքսումը Հայաստանից պետք է համարել փոքրագույն չարիք կամ հիրավի «լավագույն լուծում» , ինչպես միջնորդության փորձից հետո մեզ խորհուրդ տվեց նաև ՀՀ-ում Ֆրանսիայի այդժամ փոխհյուպատոս Պրն. Մ. Օրելը. «Հեռացեք հնարավորիս շուտ, միմյանց սպանում են, բայց առայժմ օտար քաղաքացիներին չեն դիպել…» :
37 Հայտնի չէ, թե նրանց հրավիրելով Լ. Տեր-Պետրոսյանը որքանո՞վ էր կանխատեսում դեպքերի հնարավոր նման զարգացումը, սակայն հրաժարականի հետ նրա «ավելի դժնիների գալստյան» զգուշացումն հուշում է, որ նրանց բավականին ճանաչում էր, իրավիճակը` թերևս նույնպես, որով կարող է բացատրվել Բորիս Ելցինի «օգնությունից» նրա հրաժարումը:
38 Ըստ Ա.Լիտվինենկոյի, սովորաբար հատուկ ծառայությունները մահափորձերն իրագործում են պրոֆեսիոնալ կիլլերների միջոցով («Реалный Азербайджан» ,29.04.2005, ), կամ օգտագործում քաղաքական ահաբեկչության նախատրամադրված անձերին ու շրջանակներին, ինչն անհամեմատ բնական է և ակնհայտորեն Ն. Հունանյանի պարագան: Այս առումով նա հավանաբար չի եղել հատուկ ծառայությունների «կադրավիկ»` այլ արտահաստիքային համագործակցող այս կամ այն «տերերի»
ենթակայությամբ, ըստ հարկի` կապավորների միջոցով, ինչպիսինը կարող էր լինել խորհրդավոր Կամոն…
39 Մարտունիի Վերին Գետաշեն գյուղում բնակվում էր Հունանյանների քեռի Վռամ Գալստյանը: Ամենայն հավանականությամբ, այդտեղ են պահվել զենքերը: Մինչդեռ Ն. Հունանյանը ստում է, հայտարարելով, որ դրանք ձեռք են բերվել հոկտ. 26-ին (քրգործ հ.N°17, գ.թ.8-9 ), երբ գործողությունը նախապես ծրագրված էր հոկտ. 13-ին: Մնում է հարցնել, թե ինչո՞ւ է ստում Նաիրին և այդ ոչ կարևոր թվացյալ ստով ի՞նչ է ուզում թաքցնել…
40 Խոսքը վերաբերում է միայն Ն. Հունանյանի տան`72-03-73, իսկ Տ.Նազարյանի միայն բջջային՝ 40-94-80 հեռախոսահամարներին… ( http://septemberi21.blogspot.com/2007/10/blog-post_3996.html ):
41 Ըստ ոմանց, հետաձգման բուն դրդապատճառը եղել է նույն հոկտեմբեր 27-ին Էջմիածնի Մայր Աթոռում նորընտիր Գարեգին Բ կաթողիկոսի օծման արարողությունը, որին մասնակից պատգամավորների պատճառով խորհրդարանում իբր քիչ անձինք կլինեին: Սակայն այդ դեպքում, ինչո՞ւ այդ նշանակալից միջոցառմանը ներկա չեն եղել երկրի բարձրաստիճան ղեկավարները, ոչ էլ ակնկալված այդքան պատգամավորներ…
42 «ՀԱՐՑ (քննիչ) – Ձեր հանդիպումը 1999 թ.-ի հոկտեմբերի 13-ից առա՞ջ էր թե՞ հետո:
Ն. Հունանյան – Ստույգ չեմ հիշում, բայց ավելի հավանական է, որ հետո… » ( «ուրեմն հոկտեմբեր 13-ի համար հիմնական հրահանգավորում չի եղե՞լ…», ինքն իրեն հարցնում է հետաքննիչը, տես ՉԻ, N° 659 / ինտերնետային N°819, 18.05.2007): Այն, որ ոճրագործը իբր ստույգ չի «հիշում» այդքան վճռորոշ հանդիպման ստույգ օրը, ինքնին խոսում է կաևոր մի հանգամանք սքողելու ջանքերի մասին…
43 Տարօրինակ ընդհանրություններ կան նաև հայաստանյան և այս ահաբեկչության միջև: Վերջին դեպքում մեղադրվում է Սիրիայի նախագահի եղբայրը, որը նույնպես անվտանգության պարագլուխն էր, իսկ ենթական` Լիբանանի նախագահը: Նման ընդհանրությունները, հաճախ բնականաբար իրավիճակներն են ու պատճառները, իսկ հետևանքները` սոսկ տարբերակային:
44 «ՀՀ պետական անվտանգությանն ու հասարակական կարգին սպառնալիք» ՀՀ օրենքն էլ հղացած էր
հենց այդ ծրագրիը սքողելու նպատակով, թեև մենք քաղաքականությամբ երբեք չենք զբաղվել, իսկ այժմ հարկադրված ենք: Ի խորհուրդ շատ-շատերին…
45 Առանց մանրամասնելու (դրանց փաստագրությունը մի քանի կգ թղթապանակ է…) այլևս կարող ենք ողջ պատասխանատվությամբ հայտարարել. բոլոր տվյալները և իրազեկ ոմանց վկայությունները ուղղվում են դեպի «հանրապետությունում մի շատ վտանգավոր մարդ…» ( ականջդ կանչի Տ.Ղ.), վեր բոլորից և անգամ այդքան հզոր Սերժ Սարգսյանի կարողություններից, այսինքն` դեպի ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը, ինչին մինչև վերջերս չէինք կարողանում հավատալ: Եվ քանզի անձնական ո’չ շփում, ո’չ էլ ակնհայտ պատճառներ չեն եղել, ապա մնում է ընդունել, որ ամենայնի առանցքային դեմքը նա է, ինչպես դրսևորվեց նրա նախագահության ողջ ընթացքում, և մասնավորապես 2008 թ. գարնանային սպանդի առնչությամբ:
46 Նկատի առնելով նման խնդրի գերլրջությունը թե’ ոճրի ծանրության և թե’ դիվանագիտական առումներով, մեր սոսկ արտաքսումը հարկ է համարել հիրավի մեղմ ու «լավագույն վարիանտն»…
47 2002 թ.մեր արտաքսման պատճառների հետ կապված, այդժամ որպես ՀՀ Խորհրդարանի նախագահ Կ.Դեմիրճյանին փոխարինած և հոկտ. 27-ին վիրավորված Արմեն Խաչատրյանը խորհրդավոր ակնարկեց. «մի հինգ-վեց տարուց պատճառը կիմանաք…» , ինչ նույնպես հանգում էր 2008 թ. նախագահական ընտրություններին, որին ըստ սահմանադրության այլևս մասնակցելու իրավունք չուներ Ռ. Քոչարյանը:
48 Զանգվածային արտագաղթը նույնպես հաշվարկված հունարներից մեկն է, տեղում թողնելու համար հլու-հնազանդներին ու վերակացու հարամիներին: Այնքան` որքան անհրաժեշտ է ֆորպոստը բնակեցնելու, արտագնա աշխատաուժով տեղաբնիկներին կերակրելու ու մասամբ պետբյուջեն լրացնելու համար: Այնինչ, այսքան ազգադավ լինելու համար հիրավի հարկ է լինել կա’մ օտարածին կա’մ… հիրավի «մոնղոլոիդ» :
49 Վասն հանցանքի լրացուցիչ հիմնավորման, դատաքննչական պրակտիկայում ընդունված է կիրառել ամբաստյալների հոգեբանական վերլուծությունը , ինչը եղել է նաև Ն.Հունանյանի պարագայում: Մենք այդ թողնում ենք փորձագետների և ֆիզիոնոմիստների առաքելությանը, այստեղ բավարարվելով միայն երկու լուսանկարների ներկայացմամբ: Առաջինը` զոհյալի մայր Գրետա Սարգսյանի կողքին, և երկուսում էլ, ըստ իր իսկ հրապարակային լկտի ինքնաբնորոշման, Հայաստանում արդեն «միակ տղամարդու» պատկերավորմամբ, որոնց խորաթափանց հեղինակները բացահայտորեն ունեցել են նույն նկատառումը: Այս կերպարը հարկ է դիտարկել անձի կենսագրական տվյալների, քաղաքական հայտնի գործունեության և հասարակական վարքուբարքի ամբողջության մեջ: Մինչդեռ, 09.11.2004 թ. հոկտ. 27-ի հետաքննությունից տարանջատված մասը կարճվեց. «հանցադեպի և որոշակի անձանց բացակայության» պաշտոնական պատճառաբանությամբ,
երբ որոնյալ ֆոտոՌոբո(տ)ն ողջ հասարակության առջև է …
Ապրիլ 5, 2009: Հեղինակը` Ալեքսանդր Վարպետյան:
Комментарии
Отправить комментарий